Լևանդովսկին՝ «Բարսելոնայի» լեգենդների թվում
ՍՊՈՐՏԻսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն ընդգրկել է ակումբի լեգենդների թվում։
Այստեղ ներառված են նաև Լիոնել Մեսսին, Խոսեպ Գվարդիոլան, Դիեգո Մարադոնան, Յոհան Կրոյֆը, կատալոնական ակումբի և համաշխարհային ֆուտբոլի այլ լեգենդներ։
Լևանդովսկին 2022թ․ ամռանն էր Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում անցկացրած 193 խաղում խփել է 120 գոլ, կատարել 24 գոլային փոխանցում, դարձել Իսպանիայի եռակի չեմպիոն, սուպերգավաթակիր, գավաթակիր։
Այս ամռանը Լևանդովսկին տեղափոխվել է ամերիկյան «Չիկագո Ֆայր»։