ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում երեխայի ծննդով պայմանավորված ընտանիքներին հասանելի են մի շարք պետական աջակցություններ՝ մայրության և ծննդյան միանվագ նպաստներից մինչև երեխայի խնամքի ու հիփոթեքային վարկի մարման աջակցություն․ ներկայացվել են ամենահաճախ հնչող 6 հարցերի պատասխանները։

 

ՀԱՐՑ 1։ Ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ի՞նչ աջակցություն կարող եմ ստանալ պետության կողմից։

ՊԱՏԱՍԽԱՆ։ ՀՀ-ում երեխայի ծննդով պայմանավորված նպաստներն են՝

• մայրության նպաստ,

• երեխայի ծննդյան միանվագ նպաստ,

• մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,

• ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50,000 դրամ նպաստ,

• նաև աջակցություն՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։

 

ՀԱՐՑ 2։ Եթե չեմ աշխատում, արդյոք կարող եմ ստանալ մայրության նպաստ։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները:

Չաշխատող անձանց դեպքում մայրության նպաստի չափը 172.698 դրամ է, իսկ աշխատող անձանց դեպքում հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով՝ միջին ամսական աշխատավարձի հիման վրա։

Նպաստը ստանալու համար որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ հղիության 210-րդ օրը լրանալուց հետո կարող եք դիմել բժշկական հաստատություն՝ անաշխատունակության թերթիկը բացելու համար և միաժամանակ նշել նախընտրած բանկը, որին կփոխանցվի նպաստը։

ՀԱՐՑ 3։ Երեխաս ծնվելու է սեպտեմբերին, որքա՞ն կկազմի ծննդյան միանվագ նպաստի չափը։

ՊԱՏԱՍԽԱՆ։ 2026 թ․ սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500.000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։

Դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

 

ՀԱՐՑ 4։ Եթե բնակվում եմ գյուղական բնակավայրում և գտնվում եմ խնամքի արձակուրդում, որքա՞ն կկազմի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Մինչև երկու տարեկան երեխային խնամելու կապակցությամբ ամսական տրվում է՝

• խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31.600 դրամ,

• խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37.500 դրամ,

• խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69.100 դրամ (37.500+31.600)։

Այս դեպքում կարող եք ստանալ ամսական 69.100 դրամ՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը, եթե հաշվառված եք գյուղական բնակավայրում առնվազն մեկ տարի անընդմեջ և դիմելու օրվա դրությամբ երեխան ևս հաշվառված է գյուղական բնակավայրում։ Խնամքի նպաստի համար կարող եք դիմել երեխայի 70 օրականը լրանալուց հետո․ դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

ՀԱՐՑ 5։ Իմ ընտանիքում երրորդ երեխան է ծնվելու, որքա՞ն ժամանակ կարող եմ ստանալ 50.000 դրամ նպաստը։

 

ՊԱՏԱՍԽԱՆ։ Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50.000 դրամ նպաստը տրամադրվում է ամսական պարբերականությամբ՝ մինչև երեխայի 6 տարին լրանալը։

Դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

ՀԱՐՑ 6։ Եթե ունեմ գործող հիփոթեքային վարկ, ապա երեխա ծնվելու դեպքում արդյոք կարող եմ ստանալ աջակցություն պետության կողմից։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, դուք կարող եք օգտվել Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչից և ստանալ միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

Տվյալ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը։

Աջակցության չափը՝

• ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում կազմում է մինչև 500 հազար դրամ,

• երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։

 

Պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular