Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Բելգորոդում տուժել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզի ժամանակավոր պաշտոնակատար նահանգապետ Ալեքսանդր Շուվաևը, փոխանցում է ТАСС-ը։
Վնասվել է ավելի քան չորս բազմաբնակարան շենք։
Նահանգապետը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով հարձակվել են սահմանամերձ շրջանի վրա։