Փաշինյանի Ռուսաստանի դեմ պոռթկումը սպառնում է վնասել Հայաստանին. Մասնագետը բացատրել է, որ «խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների մասին է»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը երկաթուղու կոնցեսիոն պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում Հայաստանից կպահանջի փոխհատուցում հարյուր միլիոնավոր դոլարներ ներդրումների համար, հայտարարել է ընկերության ղեկավար Օլեգ Բելոզերովը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանի դեմ պոռթկումը սպառնում է վնասել հենց Հայաստանին, tsargrad.tv-ի հետ զրույցում հաստատել է «Դիգորիա» փորձագիտական ակումբի համակարգող և Տնտեսական հետազոտությունների և տեղեկատվական համակարգերի ինստիտուտի Հանրային տեղեկատվության նախագծերի բաժնի փոխտնօրեն Գառնիկ Թումանյանը։
Խոսքը վերաբերում է «Հայկական երկաթուղիներ» ընկերության կառավարման կոնցեսիային։ Սա այն պայմանագիրն է, որի համաձայն «Ռուսական երկաթուղիներ»-ը կառավարում է Հայաստանի երկաթուղային տրանսպորտային համակարգը։
Փոխարենը, համաձայն պայմանագրի, «Ռուսական երկաթուղիներ»-ը պարտավորվել էր մոտ 400 միլիոն դոլար ներդնել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման և մոտ 170 միլիոն դոլար շարժակազմի նորացման մեջ։ Համաձայնագրի ժամկետը լրանում է 2038 թվականին։
2026 թվականի փետրվարին Փաշինյանը առաջարկել է, որ Ռուսաստանը վաճառի հայկական երկաթուղիների կոնցեսիան այնպիսի բարեկամական երկրի, ինչպիսին է Ղազախստանը։ Հիմա էլ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է այդ հարցը լուծել Մոսկվայի հետ «բարեկամական մթնոլորտում»։ Սակայն, եթե ամեն ինչ չընթանա ըստ Երևանի ծրագրի, ապա հարցը պետք է լուծվի արբիտրաժի միջոցով, հավելել է նա։
Կոնցեսիայի վերանայման հարցը ծագել է երկաթուղու Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններ տանող հատվածների վերանորոգման անհրաժեշտության պատճառով։ «Փաշինյանը, ըստ էության, փորձում է ստեղծել պայմաններ, որոնց դեպքում ռուսական կոնցեսիայի շահագործումը կդառնա անօգուտ կամ անհնար։ Միլիարդավոր վճարումների պահանջները, նոր երկաթուղային գծերի կառուցումը և այլն անօրինական են և չեն մտնում կողմերի կողմից ստորագրված կոնցեսիոն պայմանագրի շրջանակի մեջ», - նշել է Գառնիկ Թումանյանը tsargrad.tv–ի հետ զրույցում։ Նա հիշեցրել է, որ երկաթուղային գծերի կառավարումն այժմ դարձել է ԵՄ անդրկովկասյան քաղաքականության առաջնահերթությունը։ Հաշվարկը բավականին պարզ է. Բրյուսելը ցանկանում է մուտք ունենալ, այսպես կոչված, միջին միջանցքին, այսինքն ԵՄ-ից դեպի Անդրկովկասի երկրներ, ապա Կենտրոնական Ասիա և Չինաստան լոգիստիկ շղթային։
«Տրամաբանությունն այն է, որ քանի դեռ կոնցեսիան պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, ապա նման կայուն առևտրային ուղի չի կարող գոյություն ունենալ», - բացատրելէց Գառնիկ Թումանյանը։
Ահա և եղբայրական հանրապետության երախտագիտությունը:
Ավելին, այն փաստը, որ Հարավկովկասյան երկաթուղու երկայնքով ընդլայնման ծրագրերը մշակվել են վաղուց, վկայում է այն, որ Թուրքիան սկսել է վերականգնել երկաթուղային գծերը և սահմանային անցումները Հայաստանի հետ Փաշինյանի ընտրություններում հաղթանակից անմիջապես հետո, նշել է փորձագետը։
«Երբ խոսքը վերաբերում է Հայաստանի հեռանկարներին, կարևոր է հասկանալ, որ Հարավկովկասյան երկաթուղին, չնայած ռազմավարական է, բայց չափազանց թանկ է պահպանելու համար և ծանր ռեսուրս է», - հայտարարել է Գառնիկ Թումանյանը։ Նրա խոսքով Ռուսաստանը հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսել երկաթուղու սպասարկման և արդիականացման վրա։ Արդյո՞ք կկարողանա Փաշինյանի կառավարությունը թույլ տալ նման ծախսեր, դա դեռ հարց է։
«Նախկինում նույն այդ եվրոպացիները խոստանում էին ֆինանսական աջակցություն հայկական արտահանմանը դրանք ԵՄ շուկաներ վերաուղղորդելու համար, սակայն այդս ամենը ավարտվեց նրանով, որ Բրյուսելի կողմից հատկացված միջոցները սպառվեցին, և Հայաստանի կառավարությունը ստիպված է շարունակել գյուղատնտեսական արտադրողներին փոխհատուցում վճարել իր գրպանից», - հիշեցրել է Գառնիկ Թումանյանը վերջերս տեղի ունեցած մի պատմություն։
Ի վերջո, ԵՄ շուկաները երբեք չբացվեցին, և Մարթա Կոսի ծիրանի մուրաբան կամ Փարիզի շուկայում վաճառված 20 տուփ ծիրանը չեն փրկի հայկական տնտեսությունը անխուսափելի անկումից։ Իսկ դա կազմում է հարյուր միլիոնավոր դոլարների վնաս, եզրափակել է Գառնիկ Թումանյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am