Իրանի ԱԳ նախարարը հարևան մահմեդական երկրներին «իսկական եղբայրության» կոչ է արել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հարևան երկրներին կոչ է արել հենվել սեփական ուժերի վրա և ամրապնդել «իսկական եղբայրությունը»՝ հայտարարելով, որ Իրանի զինված ուժերն ապացուցել են աշխարհի ամենահզոր բանակին դիմակայելու իրենց կարողությունը։
«Իրանի հզոր զինված ուժերը ցույց տվեցին իրենց պատրաստակամությունը, կարողությունն ու հզորությունը աշխարհի ամենաթանկ արժեցող բանակի առջև», — գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ մահմեդական երկրները կկարողանան դիմակայել արտաքին ուժերի ցանկացած մարտահրավերի, եթե գործեն միասին։
«Ժամանակն է, որ հենվենք միայն ինքներս մեզ վրա և ընդունենք իրական եղբայրությունը», — եզրափակել է Իրանի ԱԳ նախարարը։