ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չոլպոն-Ատա քաղաքում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ:

Սադիր Ժապարովը ողջունել է Նիկոլ Փաշինյանին և շնորհավորել  խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով։ «Մաղթում եմ հաջողություններ երկրի հետագա զարգացմանը և հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված խնդիրների իրականացման գործում։ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը վերջին տարիներին նշանակալի արդյունքների է հասել սոցիալ-տնտեսական զարգացման և կարևոր վերափոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև հետևողականորեն մեծացնում է իր դերակատարությունը միջազգային ասպարեզում»,-ասել է Ղրղզստանի Հանրապետության նախագահը։

Սադիր Ժապարովն ընդգծել է ՀՀ վարչապետի ջանքերը՝ Հարավային Կովկասում բարեկամության և բարիդրացիության մթնոլորտի ձևավորմանն ուղղված և համոզմունք հայտնել, որ խաղաղության և կայունության ապահովումը կայուն աճի և ժողովրդի բարեկեցության բարձրացման կարևոր պայման է։ «Այս համատեքստում Ղրղզստանը կարևորում է ավանդական բարեկամության, փոխադարձ հարգանքի և մեր երկրների արժեքների ընդհանրության վրա հիմնված Ղրղզստան-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացումը։ Մեր փոխգործակցությունը բնութագրվում է կառուցողական քաղաքական երկխոսությամբ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու ձգտմամբ: Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը և հնարավորություն կտա նախանշելու երկու երկրների միջև գործընկերության հետագա զարգացման հեռանկարային քայլերը»,-նշել է Ղրղզստանի  նախագահը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել  ջերմ հյուրընկալության համար և  շնորհավորել Սադիր Ժապարովին՝ Ղրղզստանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ոչ մշտական) անդամ ընտրվելու առիթով։ «Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը։ Շնորհավորում եմ նաև այն հաջողությունների կապակցությամբ, որոնք արդեն իսկ տեսանելի են անզեն աչքով։ Դա իսկապես շատ տպավորիչ է»,-ասել է ՀՀ վարչապետը։

Անդրադառնալով  Ղրղզստանում արձանագրված տնտեսական բարձր աճին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դա կնպաստի երկրում  կենսամակարդակի բարձրացմանը, ինչը Ղրղզստանի կառավարության և  Սադիր Ժապարովի անձնական հաջողությունն է։
«Եվ, իհարկե, դա նոր հնարավորություններ է ստեղծում Ղրղզստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության համար։ Ցավոք, չնայած մեր երկու երկրներն էլ Եվրասիական տնտեսական միության անդամ են, լոգիստիկ խնդիրների պատճառով մեր փոխադարձ առևտրի ծավալն այնքան էլ մեծ չէ, սակայն վերջին շրջանում որոշակի տեղաշարժ է նկատվում։ Վստահ եմ, որ մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում։ Դա կնպաստի Ղրղզստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի ընդլայնմանը»,- նշել է վարչապետ Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular