Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրկուտսկի մարզի երկնքում իրականացվող որոնողական աշխատանքների ընթացքում գտել են կորած Cessna 182 ինքնաթիռը: Այս մասին հայտնել են տրանսպորտային դատախազությունից:
Մարզպետ Իգոր Կոբզևի խոսքով՝ արդեն կապ են հաստատել անձնակազմի հետ: Երկու օդաչուներն էլ ողջ են. նրանք բարձրացել են բլրի գագաթը, սեփական ուժերով հավաքած ռադիոկայանով իրենց տեղն են հայտնել անցնող ինքնաթիռին ու խնդրել ծնողներին փոխանցել, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է:
Օգոստոսի 3-ին անտառային հրդեհները դիտարկող Cessna 182-ը կորել էր ռադարներից ու չէր վերադարձել թռիչքի վայր: Օդանավում երկու մարդ է եղել։