ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանը կբախվի լուրջ ճգնաժամի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), ապա կբախվի լուրջ տնտեսական սթրես-թեստի,  ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Միխնևիչը, գրում է ren.tv–ն։

«Եթե երկիրը պոտենցիալ դուրս գա միությունից, իսկ վերջինս հրաժարվի տրամադրել ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանին և նրա արտադրողներին հասանելիք բոլոր արտոնությունները, դա կհանգեցնի Հայաստանի տնտեսության մեջ լուրջ ճգնաժամի», - ասել է նա։

Մասնագետի խոսքով ԵԱՏՄ-ում իրավիճակը, կարծես, հակառակն է այն բանին, ինչ նախկինում ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ միության կառուցվածքը կաթվածահարված անվանելով։

Միխնևիչը նշել է, որ Հայաստանը եվրասիական տնտեսական ինտեգրման հիմնական շահառուներից մեկն է, ինչի մասին վկայում են երկրի ՀՆԱ-ի աճի տեմպերը, մյուս անդամ երկրների հետ առևտրի ծավալները և ԵԱՏՄ շուկայում Հայաստանի միջոցով գործող օտարերկրյա պետությունների ակտիվությունը։

Մասնագետը ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումը կապված է երկրի Եվրամիության հետ մերձեցման կոնկրետ քաղաքական կուրսի հետ, չնայած ԵՄ անդամակցության հայտ դեռևս չի ներկայացվել։ Ընդ որում ԵԱՏՄ-ից իրական դուրս գալու դեպքում հանրապետությունը կկորցնի իր բոլոր առավելությունները։

Միխնևիչը զգուշացրել է, որ եվրոպական շուկա արագ մուտք գործելու հույս չկա, ինչը թույլ կտա փոխհատուցել մատակարարման ծավալների կորուստը։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ-ին անհնար է դա անվանելով տնտեսական, այլ ոչ թե քաղաքական հարց։ Ռուսաստանի առաջնորդը նաև ընդգծել էր, որ Հայաստանը վաղ թե ուշ ստիպված կլինի ընտրություն կատարել։

Հուլիսի 27-ին էլ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ Երևանը ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագրեր չունի։ Զրույցի ընթացքում ՀՀ ղեկավարը կոչ էր արել լուծել Ռուսաստան հայկական արտահանման սահմանափակումների հարցը և նշել էր, որ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվե կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ հարցն ավելի կոնկրետանա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular