Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածությունների համար։ Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Կրկին արթնանում ենք Ուկրաինայի ուղղությամբ օդային հարձակումների միջոցով Ռուսաստանի իրականացրած սարսափելի ոճրագործությունների մասին նորություններով։ Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածությունների համար»,- գրել է Լայենը։
Նախագահը նշել է, որ ռուսական սառեցված ակտիվներից 1,4 միլիարդ եվրո հանձնվելու է Ուկրաինային։
«Եվ մենք օգտագործում ենք ռուսական սառեցված ակտիվներից ստացված հասույթը՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ Մենք դրանցից ևս 1,4 միլիարդ եվրո ենք հասանելի դարձնում Ուկրաինայի համար։ Սա նպաստելու է Ռուսաստանի ապօրինի պատերազմի դեմ Ուկրաինայի շարունակական դիմադրությանը»,- գրել է Լայենը։