Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից։
Սեպտեմբերին բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ՀՀ պետական և ոչ պետական բուհերում իրենց ուսումնառությունը կսկսեն 10,958 առաջին կուրսեցիներ` բուհ և մասնագիտություն հայտագրած դիմորդների (15,859 դիմորդ) 69,1%-ը, և 2026-ի հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ընդհանուր թվի (22,205 շրջանավարտ) 49,35%-ը։
Ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած տվյալների՝ լրացուցիչ փուլով ՀՀ բուհեր է ընդունվել ևս 1073 դիմորդ։
Ավելի վաղ, բուհական ընդունելության հիմնական մրցույթի արդյունքում ՀՀ բուհեր էին ընդունվել 9,885 դիմորդներ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: