Վաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգտոն նահանգի ծայրամասերում արդեն երրորդ օրը մոլեգնող անտառային հրդեհները ոչնչացրել են առնվազն 700 շինություն և ստիպել մոտ 64,000 մարդկանց լքել իրենց տները նահանգի՝ բնակչության թվով երկրորդ ամենամեծ քաղաքում և դրա շրջակայքում, հայտնում է Reuters-ը։
Հրդեհները մոխրացրել են ավելի քան 8,000 ակր (3,200 հեկտար) տարածք՝ շաբաթ օրը քաղաքի հյուսիսային ծայրամասում բռնկվելուց ի վեր. քաղաքն ունի շուրջ 230,000 բնակիչ։