ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա միայն այսբերգի գագաթն է․ Տեբասը կոշտ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին

ՍՊՈՐՏ

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ պահանջելով ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հրաժարականը։ Պատճառը ՖԻՖԱ-ի կողմից «FIFA Forward Enterprise» (FFE) նախագծից հրաժարվելն է, որը նախատեսում էր աշխարհի առաջնության կոմերցիոն իրավունքների մի մասի վաճառք մասնավոր ներդրողներին։

Տեբասի համոզմամբ՝ նախագծի չեղարկումը խնդրի միայն ժամանակավոր լուծում է, իսկ ՖԻՖԱ-ում կառավարման համակարգային ճգնաժամ կա։

«ՖԻՖԱ-ի որոշումը՝ հետ կանչել մրցաշարերի սեփականաշնորհման առաջարկը, անշուշտ, լավ նորություն է։ Սակայն մեծ սխալ կլինի կարծել, թե դրանով կազմակերպության կառավարման խնդիրը լուծված է։ Կոնֆեդերացիաները, ազգային ասոցիացիաները, լիգաները, ֆուտբոլիստներն ու ֆուտբոլային գործընթացի մյուս մասնակիցները չպետք է բավարարվեն միայն այս որոշմամբ ու հարցը փակված համարեն։ Խնդիրը շատ ավելի խորն է»,- նշել է Տեբասը։

Լա Լիգայի ղեկավարը հիշեցրել է ՖԻՖԱ-ի ղեկավարության վերջին շրջանի մի շարք սկանդալային և վիճահարույց որոշումները.

  • Քաղաքական միջամտության արդյունքում խաղացողի (Ֆոլարին Բալոգունի) կարմիր քարտի չեղարկումը։
  • ԱՄՆ Կոնգրեսի սկսած հետաքննությունը, որը պահանջում էր Ջանի Ինֆանտինոյի բացատրությունները լուրջ խախտումների վերաբերյալ։
  • ՖԻՖԱ-ում պատմական կոռուպցիոն գործերով մեղադրանքներից հրաժարվելը։
  • Աշխարհի առաջնության տոմսերի սկանդալային գնագոյացումը։
  • Միջազգային խաղացանկի, նոր մրցաշարերի ու ձևաչափերի վերաբերյալ միանձնյա որոշումները, որոնք ընդունվել են առանց շահագրգիռ կողմերի հետ երկխոսության և համաձայնեցման։

    «Խնդիրը երբեք միայն մեկ կոնկրետ առաջարկի մեջ չի եղել։ Գլխավոր խնդիրը կառավարման մոդելն է, որն իշխանությունը կենտրոնացնում է մեկ մարդու ձեռքում, թուլացնում է զսպումների ու հակակշիռների համակարգը և սահմանափակում նրանց ազդեցությունը, ում վրա անմիջականորեն անդրադառնում են ընդունված որոշումները։
    Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ Ջանի Ինֆանտինոն չպետք է շարունակի ղեկավարել ՖԻՖԱ-ն։ Համաշխարհային ֆուտբոլին նոր ղեկավարություն է պետք, որը կկարողանա արդիականացնել կառավարման համակարգը, վերականգնել վստահությունը կազմակերպության նկատմամբ և ապագա որոշումները կայացնել գործընթացի բոլոր մասնակիցների հետ համատեղ՝ նախապես գնահատելով դրանց սպորտային, տնտեսական և սոցիալական հետևանքները, այլ ոչ թե պարտադրելով դրանք միակողմանի կարգով։
    Մեկ առաջարկի հետկանչումը չի ջնջում այն ամենը, ինչ տեղի է ունեցել նախկինում։ Սա ընդամենը այսբերգի գագաթն է»,- եզրափակել է Խավիեր Տեբասը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular