ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը հաստատելու մասին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանները։

Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ հրամանի նախագծի ընդունումը բխում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի պահանջներից և միտված է ոլորտի բովանդակային բարեփոխումների իրավական ամրագրմանը:

Գործընթացի հիմքում ընկած է կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի թիվ 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» ներդրման նպատակադրումը: Չափորոշչի պահանջների ապահովման համար ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի նոյեմբերի 16-ի համապատասխան հրամաններով հաստատվել էին նախադպրոցական կրթական համալիր ծրագրեր՝ տարիքային բոլոր խմբերի համար: Այդ ծրագրերի փորձարկումն ու աստիճանական ներդրումը մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարում (սկզբնական շրջանում՝ 60 հաստատությունում) և հաջողությամբ ավարտվել 20252026 ուսումնական տարում՝ ընդգրկելով հանրապետության համայնքային ենթակայությամբ գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունները:

Չափորոշչի ներդրման ողջ ընթացքում իրականացված մշտադիտարկումների, փորձագիտական վերլուծության, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժական համակազմերից ստացված գործնական դիտարկումների ու առաջարկների հիման վրա կատարվել են մի շարք էական բովանդակային փոփոխություններ: Ըստ նախագծի հեղինակների, դրանք ամբողջությամբ արտացոլվել են այս փաթեթով ներկայացվող լրամշակված կրթական ծրագրերում:

Ծրագրերն ապահովում են անցումը երեխայի բազմակողմանի զարգացումն ու սոցիալականացումը երաշխավորող արդի համակարգի. դրանք միտված են երեխաների մոտ ինը առանցքային կարողունակությունների ձևավորմանը (լեզվական, մշակութային, մաթեմատիկական, թվային, ինքնաճանաչողական և այլն)՝ հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները: Մեթոդաբանության հիմքում դրված է երեխայի ակտիվ դերակատարումը: Ուսումնական գործընթացը կառուցվում է երեխայի հետաքրքրությունների, հարցասիրության և նախաձեռնողականության խրախուսման վրա:

«Իրավական ակտի ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության բովանդակային միասնական քաղաքականության իրականացմանը: Ծրագրերը ձեռք կբերեն նորմատիվ բնույթ, ինչը թույլ կտա բացառել կրթական գործընթացի կամայական կազմակերպումը առանձին հաստատություններում՝ ապահովելով պետության կողմից երաշխավորված կրթության որակի համահավասար մակարդակ, գնահատել նախադպրոցական հաստատությունների գործունեության համապատասխանությունը սահմանված պետական չափանիշներին»,- նշված է հիմնավորման մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular