ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

vfokuse.mail.ru–ն իր «Ինչպես է հայկական բիզնեսը մահանալու ռուսական շուկայից դուրս գալուց հետո» վերնագրով հոդվածում գրում է, որ «Ռոսսելխոզնադզորը» (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) հուլիսի 27-ից սկսած սահմանափակել է նաև հայկական կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։ Որոշումը կայացվել է ստուգումից հետո, որը բացահայտել է վարակված անասուններից կաթի օգտագործումը, հումքի ծագման մոնիթորինգի համապարփակ համակարգի բացակայությունը, ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրներից բարձր յուղայնությամբ հումքի ներկրումը և փաստաթղթային խախտումները։ Սահմանափակումները նախատեսված են հատկապես վտանգավոր վարակների մուտքը Ռուսաստան կանխելու համար։ Գործակալությունը շեշտել է, որ Հայաստանը դեռևս չի ստեղծել կաթի անվտանգության մոնիթորինգի համակարգ, մասնավորապես անհատական ֆերմերային տնտեսությունների համար։ Ըստ լրատվամիջոցների գնահատականների, «Ռոսսելխոզնադզորի» կողմից կաթնամթերքի ներմուծման արգելքից Հայաստանի կորուստները կկազմեն տարեկան 16 միլիոն դոլար, ընդ որում՝ արտահանման 80 %-ը եղել է Ռուսաստան։ Պանիր արտադրողները ամենաշատը կտուժեն. պանիրը կազմում է արտահանման 82,5 %-ը: Այսպիսով, հայ կաթնամթերք արտադրող ֆերմերների վաստակած յուրաքանչյուր հինգ դոլարից չորսը ստացվել է ռուսական շուկայից: Պանիրը հիմնական ապրանքն է, իսկ կարագը բոլորովին այլ պատմություն է. 2026 թվականին Հայաստանը Ռուսաստան է արտահանել չորս անգամ ավելի շատ կարագ, քան նախորդ տարի, ընդ որում՝ Երևանը կարագ է գնել արտասահմանից:

Հիշեցնենք, որ մայիսից ի վեր «Ռոսսելխոզնադզորը» աստիճանաբար փակել է ռուսական շուկան հայկական գյուղատնտեսական ապրանքների համար. սկզբում արգելվել են ծաղիկները, ապա՝ բանջարեղենը, մշակաբույսերը և հատապտուղները, որին հաջորդել են միրգը և ձկնամթերքը: Հունիսի կեսերին գործակալությունը սահմանափակել է կարանտինային արտադրանքի ներմուծումը և տարանցումը Հայաստանից, մինչև հետագծելիության ալգորիթմների մշակումը: Պաշտոնական պատճառը վտանգավոր վնասատուների հայտնաբերումն է: «Ռոսսելխոզնադզորը» բացատրել է, որ խնդիրը փոքր ֆերմաներում է, որոնց նկատմամբ տեղական անասնաբուժական ծառայությունը չի կարողանում ապահովել վերահսկողություն։

«Վերջերս լուրեր տարածվեցին, որ ԵՄ-ն հրաժարվել է գնել հայկական լոլիկը։ Հետևաբար, մեր շահերից է բխում հնարավորինս ցույց տալ հայկական բիզնեսին, որ ռուսական շուկան է միակ այլընտրանքը։ «Ռոսսելխոզնադզորը» երբեք նման միջոցառումներ չի ձեռնարկում առանց հիմնավորման։ Բնականաբար, այս ամենը տեղի է ունենում արտադրանքի որակի վրա մեր ճնշման և ռուսական շուկա բացառիկ մուտք ունենալու քաղաքական հնարավորության հետ մեկտեղ։ Հիշեցնեմ, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին նրան նաև իրավունք է տալիս մասնակցել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի շուկաներին։ Մենք ազդանշաններ ենք ուղարկում. մենք պատրաստ ենք աշխատել, բայց կպաշտպանենք ինչպես ներքին սպառողի շահերը, այնպես էլ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը», - իրավիճակն այսպես է մեկնաբանել Ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը vfokuse.mail. ru–ի հետ զրույցում։

Մասնագետի խոսքով, սա անհրաժեշտ ազդանշան է հայկական բիզնեսին, որը պետք է ազդի Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականության վրա։ Քաղաքագետը այս միջոցառումը համարում է չափազանց ժամանակահարմար՝ հաշվի առնելով ԵՄ-ի կողմից որոշակի հայկական գյուղատնտեսական արտադրանք, այդ թվում՝ լոլիկ գնելու՝ նախկինում համաձայնեցված պարտավորությունները չկատարելը։ «Որոշ չափով սա «բլիթի և մտրակի» մոտեցման ցուցադրություն է։ Մի կողմից՝ մենք պատրաստ ենք գործել հնարավորինս կառուցողական ձևով, բայց մենք պետք է նաև տեսնենք կառուցողական մոտեցումներ մեր հայ գործընկերներից», - եզրափակել է Եվգենի Սեմիբրատովը։

Ըստ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի, մոտ ապագայում հայ գյուղացիների համար ռուսական շուկային համարժեք այլընտրանք չի գտնվի։ Երևանի տնտեսությունը սերտորեն կապված է ռուսական շուկայի հետ։ Նա կարծում է, որ անհրաժեշտ է ճիշտ վերլուծել շուկան, իրավիճակը և հեռանկարները լոգիստիկայի, փաստաթղթավորման, որակի, արժեքի և մրցակցության բոլոր ասպեկտներով։ «Մոռացեք հաջորդ տասնամյակի համար ռուսականին համարժեք շուկա գտնելու մասին։ ԵԱՏՄ շուկային համարժեքը չի լինի, նույնիսկ եթե մենք առանձինառանձին որոշենք խնդիրների 2 %-ը», նշել է Հարությունյանը «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում։

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն էլ խոսել է այն մասին, թե ինչպես է հայկական քարոզչությունը արձագանքում «Ռոսսելխոզնադզորի» արգել քին։ Սկզբում պատմություններ կային այն մասին, որ հունիսի 7-ից հետո ամեն ինչ կլավանա, բայց դրանք փոխարինվեցին ԵՄ շուկայի և նույնիսկ Սինգապուրի մասին առասպելներով։ Հիմա մեղադրանքների փուլն է հասել։ Փորձագետը նշել է, որ հակառուսական քարոզչություն են տարածում արևմտյան դրամաշնորհներ ստացող ռուսաֆոբները։ Նա կարծում է, որ, առանց Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններում քաղաքական խնդիրների լուծման, ռուսական և ԵԱՏՄ շուկաները, ամենայն հավանականությամբ, փակ կմնան։ «Ջոն Բոլթոնը եկավ և «Բոլթոնի պլանի» շրջանակներում Հայաստանում հրահանգներ տվեց աստիճանաբար հրաժարվել ռուսական ամեն ինչից՝ պետական ընկերություններից մինչև զինված ուժեր, և դրանք փոխարինել թուրքականով, բայց առանց Հայաստանի անվտանգության երաշխիքների։ Սակայն 2025 թվականի վերջից խաղի կանոնները փոխվեցին, Մոսկվան չի ցանկանում հաշտվել դրա հետ։ Սա անսահման ցավալի է հայկական այն բիզնեսների համար, որոնք տասնամյակների քրտնաջան աշխատանքի արդյունքում կապեր են հաստատել Ռուսաստանի հետ և փոխշահավետ համագործակցության հասել։ Սովորական մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության պատանդներ և զոհեր։ Նրանց աշխատանքը վատնվել է արտաքին աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների համար։ Իրականությունն այն է, որ հայկական բիզնեսները չեն կարող ոչինչ վաճառել Ռուսաստանում, եթե ԵԱՏՄ անդամ երկրում, որը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի, ընդունվում է ԵՄ-ին անդամակցության մասին օրենք», - ընդգծել է քաղաքագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular