ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես լինել ուժեղ կին, որը պետք է տղամարդուն

ՖՈՏՈ

168.am/Նախ և առաջ՝ եղիր ուժեղ: Մի խոսիր այն մասին, թե դու ինչքան ուժեղ ես: Ուղղակի եղիր այդպիսին: Համբերատարությամբ հաղթահարիր դժվարությունները, լուծիր քո պրոբլեմները: Ինչպես ասվում է, մի եղիր շուն, որը հաչում է, այլ եղիր շուն, որը կծում է:

Եղիր այնպիսին, ինչպիսին կաս: Հանդիպիր ընկերներիդ հետ, եթե նույնիսկ նրանք դուր չեն գալիս նրան: Ունեցիր քո կարծիքը, եթե նույնիսկ այն չի համընկնում նրա տեսակետի հետ:

Եղիր անկախ: Չկա ոչինչ ավելի սեքսուալ, քան, երբ մարդ կարողանում է հոգ տանել ինքն իր մասին: Հարաբերությունները պետք է լինեն զուգընկերություն, այլ ոչ թե՝ մեկը մյուսից կախվածություն:

Ինչ-որ բան ներմուծիր հարաբերությունների մեջ և նույն բանը պահանջիր նրանից: Հասկացիր քո գինը և այն, որ դու ինչ-որ բան ներմուծում ես ձեր հարաբերությունների մեջ: Մի հանդուրժիր նրան, ով ուղղակի օգտագործում է քեզ և ոչինչ չի տալիս:

Գնա փոխզիջման: Եղիր ինքնավստահ, մի եղիր հեշտ որս, բայց իմացիր սահմանը՝ երբ պետք է ինչ-որ բան պնդել, իսկ երբ կարելի է զիջումների գնալ:

Ասա այն, ինչ մտածում ես, և մտածիր, թե ինչ ես խոսում: Մի խոսիր ակնարկներով, եղիր ուղիղ, և ի պատասխան՝ պահանջիր նույնը:

Մի եղիր խանդոտ: Հարաբերությունները հիմնված են վստահության վրա: Դու կամ վստահում ես նրան, կամ՝ ոչ: Եթե ոչ, ապա դա պրոբլեմ է: Նշանակում է՝ այդ մարդը քոնը չէ: Եթե վստահում ես, պետք է հենց դրա վրա էլ վերջակետ դնել: Դու արժանի ես լուրջ հարաբերությունների: Նա, ով դրան պատրաստ չէ, չարժե քո ժամանակը:

Մի հանդուրժիր անհարգալից վերաբերմունք: Քեզ պետք է նա, ով կպայքարի քեզ համար, այլ ոչ թե քո դեմ: Հարգանքով վերաբերվիր նաև դու նրան:

Եղիր վստահելի: Պահիր խոսքդ, կատարիր խոստումներդ, կամ հիմնավորիր, թե ինչու չես կարողացել կատարել: Ակնկալիր նույն բանը նաև նրանից:

Քեզ համար հոբբի գտիր: Եղիր սեփական հետաքրքրություններով կին և ժամանակ հատկացրու դրանց:

Նպատակ դիր: Եվ հասիր դրան: Եղիր ամբիցիաներով կին: Պարտադիր չէ սարեր շուռ տալ, բայց չի կարելի նաև դոփել նույն տեղում:

Մոտիվացրու նրան: Եղիր ազնիվ, աջակցիր նրան: Դու կարող ես նրա համար դառնալ առաջին այդպիսի մարդը:

Կարողացիր պաշտպանել ինքդ քեզ: Եթե դու հարգում ես քեզ, նա նույնպես կհարգի:

Ընդունիր օգնություն, երբ այն պետք է: Միայն ուժեղ մարդիկ կարող են խոստովանել, երբ իրենց մոտ ինչ-որ բան չի ստացվում, և օգնություն խնդրել:

Կազմիր օրակարգ և հետևիր դրան: Եթե դու պլաններ ունես կամ ուղղակի հանդիպում ընկերուհուդ հետ, մի հետաձգիր այն նրա համար: Նա կհարգի քո պատասխանատվության զգացումը:

Եղիր գեղեցիկ: Դու գեղեցիկ ես, դրա համար էլ քեզ համապատասխան պահիր: Ոչ մեկի թույլ մի տուր հակառակը համոզել քեզ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular