ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած շաբաթը դեռ միայն կիսվել է, բայց հիմնական քաղաքական իրադարձություններից մեկը կարելի է համարել Երևանից Մոսկվա՝ «հայկական կողմի նախաձեռնությամբ» կատարված հեռախոսազանգը: Վերջին շաբաթներին փաշինյանական, իշխանական քարոզչությունը կենտրոնացած է հետևյալ թեզերի վրա. ամեն ինչ ուղղակի հրաշալի է, հայկական գյուղմթերքը հեղեղել է Եվրոպայի շուկաներն ու խանութները... Ռուսաստանը փակե՞լ է իր շուկան մեր դեմ, հոգ չէ, Եվրոպան ու արաբական աշխարհը խնդրում են, ծաղիկներն արտահանվում են, ծիրանից անգամ Մարթա Կոսն է ջեմ պատրաստում, իսպանացիները «գժվում» են հայկական ծիրանի անմահական համից... Այս ամենը՝ համեմված ամենակատաղի, եթե չասվի՝ վայրագ ռուսաստանատյացությամբ:

Եվ մեկ էլ, հո՛պ, կառավարության պաշտոնական կայքում հայտնվում է այսպիսի ձևակերպում՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ.

«Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ»:

Այս պաշտոնական հաղորդագրությունը «հրաշագեղ» է բոլոր առումներով: Նախ՝ Փաշինյանը լուրջ-լուրջ Պուտինին բացատրել է (իբր), թե ինչն է ինչին հակասում, երկրորդ՝ Փաշինյանը անձամբ խնդրել է Պուտինին, որ հայկական ապրանքների խնդիրները կարգավորելու համար, այսպես ասենք, «մի ճար անի»: Լավ, եթե ամեն ինչ այդպես հրաշալի ու վարդագույն է եվրոպական (թեկուզ՝ արաբական) ուղղությամբ հայկական գյուղմթերքը արտահանելու, այլընտրանքային շուկաներ գտնելու առումով, ինչպես «կտում» է փաշինյանական քարոզչությունը, էլ ինչո՞ւ է Փաշինյանը համառորեն զանգում Կրեմլ, դեռ մի բան էլ խնդրում, աղաչում-պաղատում իրեն ոչ մի կերպ չշնորհավորած Պուտինին, որ վերջինս ինչ-որ կերպ խնդիրներ կարգավորի:

Բա եթե «բրյուսել յան կաղամբն» այդքան լավն է, ինչո՞ւ եք ձեռքներդ ծովաբողկին մեկնում: Ամեն ինչ առավել քան ակնհայտ է. ռուսական արգելքները լրջորեն հարվածել են Հայաստանի տնտեսությանը, ավելին՝ հորիզոնում նշմարվում է սոցիալական դժգոհությունների ուրվականը...

Ամենից դառը, նույնիսկ բանականության տեսակետից վիրավորականն այն է, որ երբ Նիկոլ Փաշինյանը, հանուն իր իշխանության պահպանման, «եվրոշրջադարձ» էր անում ու «գազ տալիս», շատերն էին զգուշացնում նման մոտեցումների վտանգավոր հետևանքների մասին: Զրո հետևություն: Ավելի ճիշտ՝ այնպես չէ, որ իրենք այդ մասին չգիտեին, կարծում ենք՝ լավ էլ գիտեին, ուղղակի այդպես էր պետք, և Փաշինյանն ու քպականները հանրությանը համոզում էին, թե ժամանակավոր բան է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը, ընտրություններից հետո ամեն ինչ տեղը կընկնի:

Ինչպես տեսանք, ոչինչ էլ «տեղը չի ընկնում»: Ռուսաստանն այդպես էլ որևէ կերպ չշնորհավորեց Փաշինյանին՝ ինքնավերարտադրության առթիվ: Հակառակը՝ էլ ավելի խստացրեց մոտեցումները: Հա, այստեղ մի «շեղում». երբ Փաշինյանը հարցնում է՝ «չի ուզել, չի շնորհավորել, բայց այդտեղ հարց կա, թե ինքն ում հետ էր խոսում», երևի մոռանում է, որ ինքը դեռ նախկին վարչապետ է, իսկ նոր ընտրությունների արդյունքում այդ պաշտոնը կզբաղեցնի օգոստոսի 3-ից (երևի):

Ինչ վերաբերում է շուկաներին, ապա օրերս այդ առնչությամբ միանգամայն հողեղեն դիտարկում արեց ԲՀԿ նախագահ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը՝ նկատելով, որ ադրբեջանցիները (ու ոչ միայն) ինտենսիվորեն զբաղեցնում են Ռուսաստանի շուկայում առաջացած բացը: Այսինքն, ուրիշները գրավում են այն խորշերը, որոնցից հայկական գյուղմթերքը ինտենսիվորեն դուրս է գալիս:

Ընդհանրապես, տնտեսագետներն էլ նշում են, որ տարիներով ձևավորած շուկաները կորցնելը շատ հեշտ է, բայց եթե նույնիսկ Ռուսաստանը ցանկանա վերականգնել հարաբերությունները, այդ նույն շուկաները վերգտնելը սարսափելի բարդ է լինելու:

Վերջապես՝ հաջորդ թեման այս հեռախոսազրույցի հետ կապված: Շատերը նկատեցին, որ նույն հեռախոսազրույցի վերաբերյալ Փաշինյանի գրասենյակի ու Կրեմլի հաղորդագրությունները էապես տարբերվում են: Եթե Փաշինյանի գրասենյակի հաղորդագրության մեջ վերը մեջբերված հատվածն էր ու ինչ-որ ակնարկներ, թե քանի որ դեռ ԵՄ անդամակցության համար չենք դիմել, հանրաքվե հնարավոր չէ, ապա Կրեմլի կամ Պուտինի դիրքորոշումը արտահայտված էր բավականին չոր, կոշտ, նույնիսկ՝ կոպտության երանգներով: Մոսկվան ասում է նույնը, ինչ հնչեցվել էր մինչ այս՝ առավել քան պարզորոշ. հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացրեք, պարզեք՝ մնում եք ԵԱՏՄ-ում, թե գնում եք Եվրամիություն:

Ու փոխանակ եզրակացություններ անելու, երեկ Փաշինյանն ասում է. «Այդ խնդիրը Հայաստանինը չէ, ԵԱՏՄ խնդիրն է։ Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է ու չի աշխատում։ Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»: Թույլ տվեք մեզ էլ ասել, որ դա հերթական «կուտն» է ներքին սպառման համար: Իսկ իրականում այդ ամենից ոչ միայն ԵԱՏՄ-ին, այլև անձամբ Փաշինյանին ու քպականներին ոչինչ չի լինելու, տուժողները հայ գյուղացիներն են, աշխատավորները, բիզնեսմենները, Հայաստանը՝ հանրագումարում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular