ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 927-Լ որոշման մեջ։

Պետական աջակցության ծրագրերի (այգեհիմնման և կարկտապաշտպան ցանցերի ներդրման բաղադրիչներով) շրջանակում 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ փաստացի կարկտապաշտպան ցանցեր են ներդրվել 3507 հեկտար ընդհանուր տարածքում, որից մոտ 3250 հեկտարը՝ վարկային բաղադրիչով։ Նախագծի շրջանակը առնչվում է ծրագրի շրջանակում հիմնված մոտ 66 հեկտար այգիների, որոնցում չորս շահառու, առանց այգեհիմնման, ներդրել է կարկտապաշտպան ցանցերի համակարգ։

Վերջին ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից բուսական արտադրանքի արտահանման նկատմամբ կիրառվում են որոշակի սահմանափակումներ, որոնց հետևանքով պտղաբուծական և այգեգործական արտադրանք արտահանող տնտեսվարողները կրում են զգալի ֆինանսական կորուստներ և ունեն լրացուցիչ պետական աջակցության անհրաժեշտություն։ Կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 923-Լ որոշմամբ ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրերի շրջանակում այգեհիմնում իրականացրած շահառուների համար արդեն իսկ սահմանվել են լրացուցիչ արտոնություններ, որոնց համաձայն՝ վարկերի մարման ժամկետը երկարաձգվել է մեկ տարով, ինչպես նաև տրամադրվել է վարկի մայր գումարի մարման լրացուցիչ մեկ տարվա արտոնյալ ժամկետ։ Սակայն նույն խնդիրն առկա է նաև այն շահառուների համար, որոնք պետական աջակցության ծրագրերի շրջանակում հիմնված այգիներում, առանց այգեհիմնման, ներդնում են կարկտապաշտպան համակարգ։ Հետևաբար անհրաժեշտ է համանման արտոնություններ նախատեսել նաև նշված շահառուների համար՝ ապահովելով նրանց նկատմամբ հավասար մոտեցում և մեղմելով արտահանման սահմանափակումների հետևանքով առաջացած դժվարությունները։

Գործող կարգավորմամբ արտոնությունից օգտվելու նպատակով շահառուն ֆինանսական կառույց պետք է դիմի մինչև 2026 թվականի սեպտեմբերի մեկը։ Սակայն մի շարք պտղատեսակների բերքահավաքն ու իրացումը իրականացվում է սեպտեմբերին, ուստի նպատակահարմար է արտոնություն ստանալու համար ֆինանսական կառույց դիմելու վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի հոկտեմբերի մեկը։

Նախագծի նպատակն է մեղմել Հայաստանի Հանրապետությունից բուսական արտադրանքի արտահանման նկատմամբ կիրառվող սահմանափակումների բացասական հետևանքները՝ ծրագրի շրջանակում հիմնված այգիներում, առանց այգեհիմնման, կարկտապաշտպան համակարգ ներդնելու համար պետական աջակցության ծրագրերից օգտվող շահառուներին լրացուցիչ արտոնություններ տրամադրելու միջոցով։

Նախագծի ընդունման արդյունքում 2026 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ծախսը գնահատվում է մոտ 2,6 մլն դրամ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular