ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել։ Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շաբաթներին արձանագրվող զարգացումները վկայում են, որ երկկողմ հարաբերություններում ձևավորվել է որակապես նոր իրավիճակ։ Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը։ Զուգահեռաբար սահմանափակվում է ԵԱՏՄ միասնական շուկայի շրջանակներում ՀՀ համար նախկինում առկա առավելությունների գործնական կիրառումը։ Այս մասին գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։

«Խնդիրն այն է, որ ձևավորվող աշխարհաքաղաքական նոր իրողություններում Հարավային Կովկասը վերածվել է գլոբալ մրցակցության կարևոր հարթակի, որտեղ հատվում են Ռուսաստանի, Արևմուտքի, Թուրքիայի, Իրանի և այլ դերակատարների ռազմավարական շահերը։ Ռուսաստանի համար տարածաշրջանը շարունակում է մնալ կենսական անվտանգության գոտի, մինչդեռ արևմտյան երկրները հետևողականորեն ձգտում են մեծացնել իրենց քաղաքական, տնտեսական և անվտանգային ներկայությունը տարածաշրջանում։

Այդ համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ստանում «Միջին միջանցք» (Middle Corridor) նախաձեռնությունը, որի նկատմամբ աճող հետաքրքրություն է ցուցաբերում հավաքական Արևմուտքը։ Նախագիծը դիտարկվում է ոչ միայն որպես Եվրոպան և Ասիան կապող այլընտրանքային լոգիստիկ ուղի, այլև որպես Ռուսաստանի և մասամբ Իրանի տարանցիկ ազդեցությունը նվազեցնելու ռազմավարական գործիք։ Արևմտյան քաղաքական շրջանակները բազմիցս հայտարարել են, որ տարածաշրջանում ռուսական ռազմական և քաղաքական ներկայությունը շարունակում է մնալ այս նախաձեռնության լիարժեք իրագործման հիմնական սահմանափակող գործոններից մեկը։

Սովորաբար նման քաղաքական հայտարարություններին ուղեկցում են փակ դիվանագիտական բանակցություններ և գործնական քայլեր, որոնք հանրային տիրույթում ամբողջությամբ չեն բացահայտվում, սակայն կարող են էական ազդեցություն ունենալ տարածաշրջանային ուժային հավասարակշռության վրա։ Հետևաբար, կարևոր է գնահատել ոչ միայն հրապարակային հայտարարությունները, այլև այն քաղաքական որոշումները և բանակցային գործընթացները, որոնք կարող են ձևավորել պաշտոնական Մոսկվայի ներկայիս կոշտ արձագանքի հիմքերը։

Անկախ այդ գործընթացների բովանդակությունից՝ Հայաստանի համար առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ տնտեսական խոցելիության բարձր աստիճանը։ Ու վերջին ամիսներին հայկական արտադրանքի արտահանման ոլորտում ի հայտ եկած սահմանափակումներն արդեն իսկ հանգեցրել են զգալի տնտեսական կորուստների՝ բացասաբար ազդելով ինչպես արտադրող և արտահանող ընկերությունների գործունեության, այնպես էլ պետական բյուջեի հարկային եկամուտների վրա։ Միաժամանակ, առավել զգայուն է մնում ռազմավարական ներմուծումների ոլորտը։ 2025 թվականի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ցորենի շուրջ 99 տոկոսը և բնական ու հեղուկ գազի մոտ 85 տոկոսը Հայաստան ներմուծվում են Ռուսաստանի Դաշնությունից։ Հետևաբար, նույնիսկ սահմանափակ տնտեսական ճնշման գործիքակազմը կարող է զգալի ազդեցություն ունենալ ՀՀ ներքին շուկայի վրա։

Ուստի, եթե հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը պահպանվի կամ խորանա, տեսականորեն չեն բացառվում մաքսային վարչարարության խստացումը, առևտրային լրացուցիչ սահմանափակումների կիրառումը կամ էներգակիրների գնային քաղաքականության վերանայումը։ Թեև նման սցենարների իրականացումը կախված է բազմաթիվ քաղաքական և տնտեսական գործոններից, դրանց հավանականությունը չի կարող անտեսվել տնտեսական անվտանգության տեսանկյունից։

Այս պայմաններում Հայաստանի իշխանություններին գործնականում այլևս մանևրելու լայն հնարավորություններ չեն մնացել, ուստի անհրաժեշտ է օպերատիվ և արդյունավետ որոշումներ կայացնել՝ հնարավոր քաղաքական և տնտեսական ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Հակառակ դեպքում՝ աշխարհաքաղաքական դիմակայության հիմնական սոցիալ-տնտեսական հետևանքները կրելու են Հայաստանի շարքային քաղաքացիները՝ կենսամակարդակի զգալի նվազման, պարենային անվտանգության լրացուցիչ ռիսկերի խորացման, գնաճային ճնշումների ուժեղացման և կոմունալ ծախսերի աճի տեսքով»,-գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular