ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունը

ՄՇԱԿՈՒՅԹ

Չինաստանի հյուսիս-արևմուտքի լեռներում թաքնված Մաջիայաո գյուղը հնագույն մշակութային ավանդույթների բնօրրան է։

Տաո գետի արևմտյան ափին՝ Գանսու նահանգի Լինթաո գավառի վարչական կենտրոնից 9 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղը Մաջիայաո մշակույթի ծննդավայրն է և հենց այդ մշակույթի անվանակիրը։ Ավելի քան 5700 տարվա պատմություն ունեցող այս մշակույթը Գանսուի միջին և ուշ նեոլիթյան ժամանակաշրջանի ամենատարածված, հարուստ դրսևորումներով և ամենանշանավոր մշակույթն է, որն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Չինաստանի բազմազան, բայց միաժամանակ միասնական հնագույն քաղաքակրթությունների պատմության մեջ։

Մաջիայաո մշակույթը ձևավորվել է Դեղին գետի ավազանում՝ ուշ նեոլիթյան շրջանում։ Այն տարածված է եղել ներկայիս Գանսուի կենտրոնական և հարավային հատվածներում, Ցինհայի հյուսիս-արևելքում, Սիչուանի հյուսիսում, իսկ դրա ազդեցությունը հասել է նաև Նինսյայի որոշ շրջաններ։ Այն համարվում է առաջին խոշոր գյուղատնտեսական մշակույթներից մեկը, որի ներկայացուցիչները լայնորեն բնակեցվել են Դեղին գետի վերին հոսանքի տարածքներում՝ ձևավորելով արևմտյան Չինաստանի ամենավաղ զարգացած հողագործական համայնքներից մեկը։

Մաջիայաո մշակույթն իր անվանումը ստացել է համանուն հնավայրից, որը 1924 թվականին Գանսու նահանգի Լինթաո գավառում՝ Տաո գետի արևմտյան ափին, հայտնաբերել է շվեդ երկրաբան Յոհան Գուննար Անդերսոնը։ 1940-ական թվականներին չինացի անվանի հնագետ Սյա Նայը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել «Մաջիայաո մշակույթ» անվանումը։

Մշակույթն առավել հայտնի է իր գունազարդ խեցեղենով, որը համարվում է Չինաստանի նախապատմական շրջանի խեցեգործական արվեստի բարձրագույն նվաճումներից մեկը։ Նարնջադեղին կավից պատրաստված թասերը, կաթսաները և սափորները զարդարված են սև, կարմիր և սպիտակ գույներով արված նուրբ նախշերով։ Ամենատարածված պատկերներն են պարույրները, ջրի ալիքները, թռչունները, ձկներն ու գորտերը։

1988 թվականին Մաջիայաո հնավայրը Չինաստանի Պետական խորհրդի որոշմամբ ներառվել է ազգային նշանակության պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկում, իսկ 2001 թվականին ճանաչվել է «20-րդ դարի Չինաստանի 100 խոշորագույն հնագիտական հայտնագործություններից» մեկը։

Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Մաջիայաո մշակույթի մարդիկ բնակվել են գյուղական բնակավայրերում, զբաղվել կորեկի մշակությամբ, խոզերի և ոչխարների բուծմամբ, ինչպես նաև պատրաստել բարձրարվեստ խեցեղեն և այլ արհեստագործական արտադրանք։

2025 թվականին հնագետները հայտարարեցին Լինթաո գավառի Սիվա հնավայրում մինչ այժմ հայտնի ամենախոշոր Մաջիայաո բնակավայրի հայտնաբերման մասին։ Ավելի քան մեկ միլիոն քառակուսի մետր տարածք զբաղեցնող բնակավայրում հայտնաբերվել են բնակելի տներ, ճանապարհներ, խեցեղենի վառարաններ, դամբարաններ և բազմաթիվ այլ կառույցներ, որոնք մինչ օրս ամենահստակ վկայությունն են Մաջիայաո մշակույթին պատկանող խոշոր ու կազմակերպված համայնքի գոյության մասին։

 

Այդ մշակույթին նվիրված տեղական թանգարանը կարծես պահպանում է հնագույն ժողովրդի ոգին։ Թանգարան այցելելը յուրօրինակ ճանապարհորդություն է ժամանակի միջով, հնարավորություն՝ հաղորդակցվելու հնագույն մի քաղաքակրթության հետ, որի հոգևոր աշխարհն արտահայտված է գունազարդ խեցեղենի մեջ։ Իսկ խեցեղենի գեղեցկությունը վկայում է ոչ միայն բնության նկատմամբ ունեցած հարգանքի, այլև բարձր կազմակերպված հասարակության և բացառիկ վարպետության մասին։ Այն ներկայացնում է Դեղին գետի վերին հոսանքի քաղաքակրթական զարգացման յուրահատուկ ուղին և ենթադրել է տալիս, որ նույնիսկ Մետաքսի ճանապարհի ձևավորումից առաջ Եվրասիայում մշակութային փոխանակումներ արդեն իրականացվում էին խեցեղենի միջոցով։

 

«Մենք շարունակելու ենք խորացնել հետազոտությունները, խթանել նորարարությունը և զարգացնել տեխնոլոգիական հնարավորությունները, որպեսզի նախապատմական շրջանի մարդկային ստեղծագործ միտքը նոր շունչ ստանա ժամանակակից աշխարհում՝ միաժամանակ պատմելով հին չինական քաղաքակրթության պատմությունը»,- նշում է թանգարանի ղեկավարությունը։

Տեղացի խեցեգործ վարպետը, որը երկարամյա հետազոտությունների և խեցեգործությանը նվիրված աշխատանքի շնորհիվ ճանաչվել է Մաջիայաո մշակույթի ժառանգորդներից մեկը, այցելուներին ներկայացնում է գունազարդ խեցեղենի ստեղծման արվեստը՝ ընդամենը մի քանի րոպեում կավե անշուք անոթները վերածելով յուրահատուկ արվեստի գործերի։

Ներկայում Մաջիայաոն ոչ միայն պահպանում է իր հնագույն մշակութային ժառանգությունը, այլև այն դարձնում է ապագայի զարգացման հիմք։ Գյուղն ունի 368 մշտական տնտեսություն և 1556 բնակիչ։ Նրա տնօրինության տակ գտնվող վարելահողերի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 131,9 հեկտար, որտեղ հիմնականում մշակվում են եգիպտացորեն և չինական ավանդական բժշկության մեջ օգտագործվող բուժիչ բույսեր։

 

2025 թվականից, օգտվելով Մաջիայաո մշակույթի ծննդավայր և պահպանվող տարածք լինելու իր բացառիկ կարգավիճակից, գյուղը պետական ընկերությունների հետ համագործակցությամբ նախաձեռնել է Մաջիայաո գյուղատնտեսական, մշակութային և զբոսաշրջային ինտեգրված մշակութային ժառանգության ինտերակտիվ կենտրոնի նախագծումն ու կառուցումը։ Նախագծի միջոցով փորձարկվում է «Մշակույթ + գյուղական վերածնունդ» զարգացման մոդելը, որի նպատակն է մշակութային ժառանգության ներուժը ծառայեցնել գյուղական համայնքների զարգացմանն ու բնակիչների եկամուտների ավելացմանը։

Մաջիայաոն վկայում է, որ մշակութային ժառանգությունը շարունակում է ապրել այնքան ժամանակ, քանի դեռ կան մարդիկ, որոնք այն պահպանում են։ Արագ փոփոխվող աշխարհում այս գյուղն ապացուցում է, որ ավանդույթը կարող է մնալ կենսունակ՝ դառնալով կամուրջ անցյալի և ներկայի միջև և ոգեշնչելով ապագա սերունդներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular