«Իրանի միջով տարանցում և արաբական շուկաների որոնում. Ի՞նչ է կատարվում հայկական արտահանման հետ»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌուսաստանի հետ առևտրային հարաբերությունների ճգնաժամի պայմաններում Հայաստանի արտահանման ոլորտը խելահեղ արագությամբ վերակառուցվում է, գրում է akcent.site–ը։ Հայ արտադրողները փորձում են մատակարարումները վերաուղղորդել դեպի Մերձավոր Արևելք և Եվրամիություն։ Սակայն նրանք չեն ցանկանում նաև հրաժարվել ռուսական շուկայից և գաղտնի Ռուսաստան են տեղափոխում իրենց արտադրանքը երրորդ երկրների միջոցով։ Ռոսսելխոզնադզորը (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) կասկածում է Իրանին իրանական արտադրանքի քողի տակ արգելված հայկական ծաղիկներ ներմուծելու մեջ։ Բանն այն է, որ Իրանից Ռուսաստան կտրված ծաղիկների ներմուծումը հանկարծակի կտրուկ աճել է, ընդ որում նույնիսկ ծաղիկների փաթեթավորումն է նույնական հայկականի հետ։
Ռոսսելխոզնադզորն արդեն բողոք է ներկայացրել Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը և կասեցրել իրանական բեռնափոխադրումների ընդունումը։
Հայաստանը նաև արտադրանք է արտահանում ԵԱՏՄ այլ երկրներ. Բելառուսի հետ Հայաստանի առևտուրն աճել է 8.3%-ով, Ղազախստանի հետ 10%-ով, իսկ Ղրղզստանի հետ առևտուրը գրեթե եռապատկվել է։ Հայաստանը փնտրում է նաև այլ շուկաներ. առաջին անգամ հայկական ծաղիկները սկսել են պաշտոնապես վաճառվել ԱՄԷ-ում (մասնավորապես Դուբայում)։
Ռուսաստանի կողմից մտցված արգելքները զգալի ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսության վրա: Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 2026 թվականի հունվարից մինչև մայիս ամիսը նվազել է 21.5%-ով։ «Ակցենտներ» հետազոտական կենտրոնը հայ արտադրողների կորուստները գնահատել է 400 միլիոն դոլար, որը համընկնում է «Ֆայնենշլ Թայմս»-ի 420 միլիոն դոլար գնահատականի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am