Հայտարարվել է հրթիռային տագնապ, ՌԴ օդանավակայաններում սահմանափակվել են թռիչքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍվերդլովսկի մարզում հայտարարվել է հրթիռային տագնապ, հայտարարել է մարզի նահանգապետ Դենիս Պասլերը։
«Մարզում հայտարարվել է հրթիռային տագնապ», - գրել է Պասլերը իր ալիքում՝ Max հարթակում։
Նա նշել է, որ պատասխանատու գործակալություններն ու գերատեսչությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները։
Իժևսկի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա):
«Իժևսկի օդանավակայան։ Ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել», - ասվում է հայտարարության մեջ։ Պերմի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հաղորդում է Ռոսավիացիան։
«Պերմի օդանավակայան (Բոլշոյե Սավինո)։ Ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել», - ասվում է հայտարարության մեջ։Եկատերինբուրգի օդանավակայանում (Կոլցովո) մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ, հայտարարել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա):
«Եկատերինբուրգի օդանավակայան (Կոլցովո): Մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ: Սահմանափակումները անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար», - ասվում է հայտարարության մեջ: