Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական բանակը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում երեք նավահանգիստների։
Օդեսա քաղաքում վնասվել են ռազմական բեռների բեռնաթափման և պահեստավորման համար օգտագործվող նավահանգստային ենթակառուցվածքները: Իզմայլում հարձակման են ենթարկվել վառելիքի և քսանյութերի բեռնաթափման և պահեստավորման օբյեկտները, Ուկրաինայի զինված ուժերի ռազմական տեխնիկայի պահեստը։ Նիկոլաեւում բեռնաթափման ժամանակ վնասվել է բեռնատար նավ։
Վնասվել է նաև ինքնավար ստորջրյա տրանսպորտային միջոցների պահեստավորման և մեկնարկի համար օգտագործվող լողացող կառամատույցը։