ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Հայաստանում տիրող իրավիճակը արտաքուստ կարող է բոլորովին խաղաղ, անհոգ ու բարօր թվալ։ Մայրաքաղաքի և մյուս քաղաքների եռուն առօրյան, անվերջանալի տոնակատարությունները, լեփ-լեցուն ռեստորաններն ու ամենուր հնչող երաժշտությունը հասարակության լայն շրջանակներում ձևավորում են մի վտանգավոր պատրանք, թե երկրում ամեն ինչ կարգին է, իսկ պետության առջև որևէ լուրջ խնդիր կամ սպառնալիք դրված չէ։ Մարդիկ շարունակում են ապրել առօրյա հոգսերով ու զվարճություններով՝ կարծես չնկատելու տալով այն իրողությունը, որ արտաքին ու ներքին մարտահրավերները օրեցօր ավելի են սրվում։

Սակայն այս արհեստականորեն ձևավորված «անհոգության» և հանրային անտարբերության հետևում թաքնված են տարածաշրջանային չափազանց վտանգավոր զարգացումներ, որոնք լրջորեն սպառնում են երկրի ապագային, բայց, միևնույն ժամանակ, դուրս են մնում հասարակության մեծ մասի ուշադրության կենտրոնից։ Երբ քաղաքացիներին մատուցվում է միայն զվարճանքն ու քեֆ-ուրախությունը, խորքային ու ճակատագրական պրոցեսները մղվում են երկրորդ պլան, ինչն էլ ավելի է մեծացնում երկրի խոցելիությունը առկա սպառնալիքների առջև։

Այս մտահոգիչ իրողությունների շուրջ «Փաստ» թերթի հետ զրույցում իր գնահատականներն է ներկայացնում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Նրա դիտարկմամբ՝ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ամբողջ օրը համերգներ են, մարդիկ ժամանակ են անցկացնում ռեստորաններում, զբոսաշրջիկներ են գալիս, և տպավորություն է ստեղծվում, թե որևէ սպառնալիք չկա։

Ըստ գեներալ-մայորի, նկատելի է նաև հանրային վերաբերմունքի խոր հակասություն. երբ Վարդավառի տոնին հարյուր հազարավոր մարդիկ են մասնակցում, բայց երբ իշխանությունը փորձում է հարվածել Կաթողիկոսին կամ եկեղեցուն, հասարակությունը լռություն է պահպանում։ Նրա համոզմամբ՝ այս ամենը տեղի է ունենում ոչ թե հավատքի կամ ազգային գաղափարախոսության, այլ կեղծիքի դաշտում։ Իշխանությունը, ըստ էության, հասնում է իր նպատակին՝ «հարբեցնելով» հասարակությանը և ստեղծելով սուտ մթնոլորտ, որտեղ քաղաքացուն թվում է, թե ամեն ինչ լավ է և կարելի է միայն ուտել, խմել ու ուրախանալ։

Անդրադառնալով անվտանգային իրավիճակին՝ Արշակ Կարապետյանը ահազանգում է, որ երկիրը գնում է դեպի պետականության կոշտ կորուստ։ Նա ընդգծում է, որ սա ասում է ոչ թե քաղաքական ընդդիմախոսության կամ որևէ անձի դեմ լինելու պատճառով, այլ որպես գեներալ, որը չի կարող անտարբեր նայել ազգի կործանմանը։ Մինչ շուրջբոլորը ընթանում են լուրջ պատերազմներ, իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում, իսկ հասարակությունը շարունակում է անհոգ կյանք վարել։

Նախկին նախարարը հանդես է գալիս նաև կոնկրետ զգուշացմամբ. հենց որ Ադրբեջանը սկսի կարգավորել իր հարաբերությունները Մոսկվայի հետ, պլանավորվելու է հարձակում Հայաստանի վրա։ Նրա խոսքով, այսօր բոլորը, այդ թվում՝ իշխանությունները, լռում են խաղաղության պայմանագրի ստորագրման իրական հավանականության մասին, բայց շարունակում են քեֆ անել ու խմել։

Եզրափակելով իր խոսքը՝ Արշակ Կարապետյանը հիշեցնում է «Ճպուռն ու մրջյունը» հայտնի առակը, որտեղ ճպուռը ամբողջ ամառը երգեց ու պարեց, իսկ ձմեռը հասնելուն պես կանգնեց ծանր փաստի առջև։ Նա կոչ է անում հասարակությանը հավաքվել, ուշքի գալ և իրատեսորեն նայել շուրջը տեղի ունեցող իրադարձություններին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular