Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում հակամարտությունը չի ավարտվի առանց Ռուսաստանին զիջումների: Այդպիսի կարծիք է հայտնել ամերիկյան ձեռնարկատեր Իլոն Մասկը The Economist ամսագրին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կա անհիմն լավատեսություն այն մասին, որ Ռուսաստանը ամբողջությամբ դուրս կբերի իր զորքերը և այլն, բայց դա անիրատեսական է: Ես կարծում եմ, որ մենք պետք է պրագմատիկ նայենք իրավիճակին: Ինձ բավականին ուժեղ նյարդայնացնում են այդ նրբագեղ դիվանագետները, որոնք յոթ ուտեստից բաղկացած ընթրիք են ուտում նորաձև վայրերում, մինչդեռ մարդիկ մահանում են առաջնագծում, և որոնք խոսում են այն մասին, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի զորքերը: Բայց նա չի հանի զորքերը։ Ռուսաստանը հետ չի կանգնի», - ասել է Մասկը։
Նա հիշեցրել է, որ արդեն երկար ժամանակ հանդես է գալիս հանուն խաղաղության։
«Մի քանի տարի առաջ ես գրառում էի հրապարակել այն մասին, որ իրականում պետք է գնալ զիջումների Ռուսաստանին։ Ոչ որովհետև ես պրոռուսական դիրք եմ գրավում, ես պարզապես պրագմատիկ եմ նայում իրերին։ Կամ մարդիկ տարիներ շարունակ կմահանան, և ոչինչ ձեռք չի բերվի։ Հենց դա էլ տեղի ունեցավ»,- վստահ է Մասկը։
«Ուկրաինան հետ չի վերադարձնի այդ տարածքները, դա տեղի չի ունենա», - հավելել է նա։