ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմում

ՄՇԱԿՈՒՅԹ

Հուլիսի 3-16-ը Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված  «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի կրթաթոշակառուներ Մարիամ Սմբատյանը (16 տ., ջութակ), Ինեսսա Շկարբանենկոն (14 տ., ջութակ), Էլլա Մկրտչյանը (16 տ., ֆլեյտա), Վահան Քոչարյանը (16 տ., հոբոյ), Արտյոմ Ավետիսյանը (14 տ., շեփոր), ինչպես նաև «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շահառու Արսեն Համբարձումյանը (19 տ., ջութակ) մասնակցեցին կրթական ուղևորության դեպի Էստոնիա՝ Տալլին և Պյարնու քաղաքներ։

Միջազգային կրթական ծրագրերին պատանի կրթաթոշակառուների մասնակցությունը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի առաքելության կարևոր ուղղություններից է, որի նպատակն էներգրավել երիտասարդ երաժիշտներին համաշխարհային երաժշտական կրթական միջավայրում, ապահովել նրանց մասնագիտական փորձառությունը և ստեղծել նոր հնարավորություններ հայ տաղանդների համար։

Միջազգային հեղինակավոր երաժշտական հարթակում

Ուղևորության շրջանակում երիտասարդ երաժիշտները մասնակցեցին Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին, որոնք հիմնադրվել են աշխարհահռչակ դիրիժորներ Մաեստրո Նեմե Յարվիի, Պավո Յարվիի և Քրիստիան Յարվիի նախաձեռնությամբ։

2009 թվականից գործող Յարվի Ակադեմիան և Պյարնուի երաժշտական փառատոնը համարվում են Եվրոպայի հեղինակավոր դասական երաժշտական հարթակներից՝ համախմբելով աշխարհի տարբեր երկրներից երիտասարդ երաժիշտների, դասախոսների և դիրիժորների։ Այն մասնակիցների համար ստեղծում է մասնագիտական զարգացման, փորձի փոխանակման և միջազգային կապերի ձևավորման բացառիկ հնարավորություն։

21 վարպետության դաս՝ եվրոպացի առաջատար մասնագետների հետ

Յարվի Ակադեմիայի շրջանակում հայ պատանի երաժիշտների համար անցկացվեց 21 վարպետության դաս, որոնք վարեցին եվրոպական հեղինակավոր երաժշտական հաստատությունները ներկայացնող անվանի երաժիշտներն ու դասախոսները։

Դասընթացները վարեցին՝

  • Մայքլ Ֆոյլ՝ ջութակ (Մեծ Բրիտանիա/Նիդերլանդներ)
    (Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիա/Քյոլնի երաժշտության և պարի համալսարան)
  • Լաուրա Զարինա՝ ջութակ (Լատվիա)
    (Ֆրանկֆուրտի Դոկտոր Հոխի կոնսերվատորիա)
  • Անդրե Սեբրիա՝ ֆլեյտա (Իսպանիա)
    (Շոտլանդիայի կամերային նվագախումբ/ Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա)
  • Յաել Ֆիուզա Սոուտո՝ շեփոր (Իսպանիա)
    (Բասկերի երկրի նվագախումբ/ Արագոնի բարձրագույն երաժշտական կոնսերվատորիա)
  • Թոմաս Ինդերմյուլե՝ հոբոյ (Շվեյցարիա)
    (Ցյուրիխի երաժշտական համալսարան/ Կարլսրուեի երաժշտական համալսարան)

Վարպետության դասերը մասնակիցներին հնարավորություն տվեցին կատարելագործելու իրենց կատարողական հմտությունները, խորացնելու մասնագիտական գիտելիքները և անմիջականորեն աշխատելու եվրոպական երաժշտական դպրոցի առաջատար ներկայացուցիչների հետ։

Հայ երաժիշտները՝ միջազգային բեմում

Ուղևորության կարևորագույն ձեռքբերումներից էր հայ երաժիշտների ընդգրկումը Յարվի Ակադեմիայի սիմֆոնիկ նվագախմբում (Järvi Academy Symphony Orchestra)։

Հայ պատանի երաժիշտները ելույթ ունեցան Պյարնու համերգասրահում կայացած փառատոնի երկու համերգների ընթացքում։ Փառատոնի բացման համերգը ղեկավարեց աշխարհահռչակ դիրիժոր Մաեստրո Նեմե Յարվին, իսկ Ակադեմիայի փակման համերգին նվագախումբը ղեկավարեցին դիրիժորության դասընթացների առաջադեմ երիտասարդ մասնակիցները՝ Մաեստրո Յարվիի մասնակցությամբ։

Համերգային փորձերն անցկացվեցին Տալլինի երաժշտության և բալետի դպրոցում (Tallinn School of Music and Ballet - MUBA) և Պյարնու համերգասրահում։

Վարպետության դասերի ավարտից հետո մասնակիցները հանդես եկան նաև ուսանողական համերգով Պյարնուի Սուրբ Էլիզաբեթ եկեղեցում (St. Elisabeth's Church), որը Էստոնիայի բարոկկո ժամանակաշրջանի ամենանշանավոր սրբազան կառույցներից է։

Յոթ ելույթ, վեց համերգ և անգնահատելի փորձառություն

Էստոնիայում գտնվելու ընթացքում հայ պատանի երաժիշտներն ունեցել են 7 համերգային ելույթ, որոնցից 2-ը՝ Յարվի Ակադեմիայի սիմֆոնիկ նվագախմբի կազմում։

Միաժամանակ նրանք ունկնդրել են փառատոնի 6 համերգ, այդ թվում՝ Քրիստիան Յարվիի ղեկավարությամբ Nordic Pulse Orchestra-ի համերգը, Պավո Յարվիի ղեկավարությամբ Estonian Festival Orchestra-ի համերգները, ինչպես նաև իրենց դասախոսների և պրոֆեսորների մասնակցությամբ ելույթները։

Այս փորձառությունը հնարավորություն տվեց երիտասարդ երաժիշտներին ոչ միայն կատարելագործելու իրենց մասնագիտական կարողությունները, այլև անմիջականորեն ծանոթանալու համաշխարհային դասական երաժշտության բարձր չափանիշներին։

Նոր գիտելիք, նոր կապեր, Հայաստանի մշակութային ներկայության ամրապնդում

Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին մասնակցությունը դարձավ կարևոր քայլ հայ պատանի երաժիշտների ստեղծագործական և մասնագիտական զարգացման ճանապարհին։

Միջազգային այս փորձառությունը կարևոր ներդրում է Հայաստանի մշակութային ներկայության ամրապնդման գործում։ Յուրաքանչյուր միջազգային մասնակցություն նոր հնարավորություն է ներկայացնելու հայկական կատարողական արվեստը, ամրապնդելու համագործակցությունը համաշխարհային երաժշտական հանրության հետ և ձևավորելու հայ  երիտասարդ երաժիշտների ապագա ճանապարհը։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը շարունակելու է ստեղծել միջազգային կրթական հնարավորություններ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների համար՝ նպաստելով նրանց մասնագիտական աճին, ստեղծագործական զարգացմանն ու Հայաստանի մշակութային ներկայության ընդլայնմանը միջազգային ասպարեզում։

Հիմնադրամի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը երաշխավորված են EY միջազգային աուդիտորական ընկերության կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular