ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականում ինչպե՞ս է կյանքից զրկվել զինծառայող Նարեկ Թորոսյանը, ինչի՞ մասին են վկայում նախորդ դեպքերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ բանակում տեղի ունեցած հերթական ողբերգական դեպքը՝ ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահը, մտորելու տեղիք է տալիս, որ բանակում մահերն ասես օրինաչափություն են դարձել։

Եթե նախկինում հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների հետևանքով զինծառայող երիտասարդները թշնամու փամփուշտից էին զոհվում, ապա հիմա, երբ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգով են շարժվում և նրանց միջև պայմանավորվածություններ կան սահմանին փոխհրաձգությունները բացառելու վերաբերյալ, զորամասերում խաղաղ պայմաններում ծառայողների մահը ցույց է տալիս մեր բանակում լուրջ ու խորքային խնդրի առկայությունը։
 
Բանակում տարբեր պատճառներով մահվան դեպքերի վիճակագրությունը բավականին խոսուն է։ Եթե նախորդ տարի բանակում 30-35 մահվան դեպք է արձանագրվել՝ ըստ տարբեր աղբյուրների տրամադրած տեղեկությունների, ապա 2026-ի մինչև այս ժամանակահատվածն արդեն ութ մահվան դեպք է եղել՝ զինվորական ծառայության հետ կապված, իսկ ծառայության ընթացքում, բայց զինվորական ծառայության հետ չկապվող մահերի դեպքերն էլ հինգն են. ընդհանուր՝ 13 դեպք։
 
Մարդկային ռեսուրսի սուղ պայմաններում Հայաստանի Հանրապետության համար յուրաքանչյուր մարդու կյանքը նաև կարևոր կապիտալ է։ Եթե մի կողմ դնենք այն հանգամանքը, որ յուրաքանչյուր զինվորի մահ սարսափելի ողբերգություն ու մեծ կորուստ է նրա ընտանիքի համար, հատկապես առողջ երիտասարդի կյանքը մեզ համար ոչ միայն ամուր ու հաստատուն բանակ ունենալու գրավականն է, այլ նաև լիարժեք վերարտադրվող հասարակության։ Եվ օրերս նրանցից ևս մեկի կյանքն ընդհատվեց։
 
Իրավապաշտպաններն ու հասարակությունը պարբերաբար բարձրաձայնում են բանակում համակարգային լուրջ բացթողումների մասին, ինչն էլ զինված ուժերում զինծառայողի խեղման ու մահվան պատճառ է դառնում:
 
Ինչպես նկատում է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը. «Բանակում յուրաքանչյուր կորցրած զինվոր ոչ միայն մեկ ընտանիքի ողբերգությունն է, այլև պետության ձախողումը։ Ուստի յուրաքանչյուր նման դեպքից հետո անհրաժեշտ է գնահատել պետական համակարգի արդյունավետությունը։ Որովհետև եթե համակարգը մշտապես արձագանքում է միայն ողբերգությունից հետո, նշանակում է՝ կանխարգելման մեխանիզմները բավարար արդյունավետ չեն աշխատում։ Պետության ուժային կառույցների հիմնական առաքելություններից մեկը միայն հանցագործությունների բացահայտումը չէ, այլև դրանց կանխարգելումը։ Եթե այն մարդկային և տեխնիկական ռեսուրսների թեկուզ մի մասը, որն այսօր ծառայեցնում են քաղաքական գործընթացներին, ուղղվեր բանակում կարգապահության, բռնությունների կանխարգելման, ռիսկերի վաղ հայտնաբերման և զինծառայողների անվտանգության ապահովմանը, վստահաբար հնարավոր կլիներ կանխել բազմաթիվ ողբերգություններ»։
 
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը MediaHub-ի հետ զրույցում նույնպես բարձրաձայնեց զինված ուժերում ծառայության ողջ ընթացքում պատշաճ վերահսկողության ու կարգապահության բացակայության մասին, ինչի հետևանքով էլ մահվան դեպքերը պարբերաբար կրկնվում են։ Ըստ նրա՝ զինված ուժերում շարունակում են պահպանվել քրեական բարքերը, կրիմինալ մթնոլորտը, բռնությունը մյուս անձի նկատմամբ։ Պատշաճ վերահսկողության դեպքում, իրավապաշտպանի կարծիքով, հնարավոր կլինի գոնե կառավարել զինծառայողների միջև եղած միջանձնային հարաբերությունները։
 
Նման դեպքերը կանխելու համար կարևոր է նաև Պաշտպանության նախարարության դիրքորոշումը։ Նախարարությունը պետք է ակտիվորեն ներգրավված լինի բանակում տիրող բարքերը կարգավորելու, վերահսկելի դարձնելու գործընթացում։ Բայց սովորաբար մահ արձանագրվելու դեպքում նախարարությունը չեզոք դիրք է բռնում, որևէ ձևով չի փորձում կանխարգելիչ մեխանիզմներ ներդնել համակարգում։
 
Իրավապաշտպանը նկատում է, որ վերջին դեպքի հետ կապված էլ միայն Քննչական կոմիտեն է տեղեկություններ տարածել և քննչական գործողություններ իրականացրել, իսկ ոլորտի համար պատասխանատու նախարարությունից դեռ ոչ ոք չի խոսել, ինչը ցույց է տալիս, թե ինչ վերաբերմունք ունի նախարարությունը զինծառայողի և նրա ընտանիքի նկատմամբ։ Նախարարը պարտավոր էր գնալ զորամաս և տեսնել, թե դեպքն ինչ հանգամանքներում է եղել, բայց նրանք հետընտրական քաղաքական գործընթացներով են տարված. երրորդ օրն է՝ նախարարությունից որևէ արձագանք չկա։

«Նախորդ տարվա մահվան դեպքերի հետ կապված պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը միայն արդարանում էր՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով, թե արձանագրված մահվան դեպքերից ընդամենը մի քանիսն են, որ կապ ունեն զինվորական ծառայության հետ. փորձում էր նվազ թվեր ներկայացնել, այնինչ ամեն ինչ պետք է անեն, որ այդ թվերն իրականում նվազեն»,- ասում է մեր զրուցակիցը։
 
«Պետք է մինչ օրս բանակում գրանցված մահվան բոլոր դեպքերը բացահայտվեին, մեղավորները հայտնաբերվեին ու պատժվեին»,- ասում է իրավապաշտպանը՝ համոզմունք հայտնելով, որ նաև այդ կերպ է հնարավոր պայքարել զինված ուժերում տիրող քրեական մթնոլորտի դեմ։
 
Ըստ նրա՝ նախկինում ինքնասպանություն որակված հոդվածներով հանրայնացված գործերն ուսումնասիրելուց հետո եկել են այն եզրահանգման, որ դրանց մի մասն իրականում սպանություններ են եղել։ Բանակում տեղի ունեցած վերջին դեպքի հանգամանքներն էլ են Ժաննա Ալեքսանյանի համար կասկածելի. դեռ պետք է ուսումնասիրել՝ իրո՞ք երիտասարդին ինքնասպանության են դրդել։
 
Անդրադառնալով մահվան դեպքերի տարանջատմանը՝ ծառայության հետ կապ ունեցող և կապ չունեցող դեպքերի, իրավապաշտպանը տարակուսանք հայտնեց՝ ասելով, որ ճիշտ չէ նման բաժանում անել։ Դրա վրա հիմնվելով՝ Պաշտպանության նախարարությունը փորձում է ներկայացնել, թե բուն ծառայությանն առնչվող հանգամանքներով պայմանավորված մահվան դեպքերը շատ քիչ են։ Բայց բոլոր դեպքերն էլ, Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ, կապ ունեն զինծառայության հետ՝ լինի հիվանդությամբ պայմանավորված դեպք, թե վթար։ Այդպիսի դեպքերը քննության առարկա պետք է դառնան, որից հետո պետք է որոշվի՝ կապ ունե՞ն դրանք ծառայության հանգամանքների հետ, թե՞ ոչ։
 
«Ինչպե՞ս կարող է ծառայության ընթացքում տեղի ունեցած վթարի հետևանքով զինծառայողի մահը կապ չունենալ ծառայության հանգամանքների հետ։ Ծառայության ընթացքում զինվորը պետության պատասխանատվության տակ է գտնվում մինչև զորացրվելը և տուն վերադառնալը, և պետությունն է պատասխանատու նրա կյանքի և առողջության համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular