ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սև անձրև՝ Կրասնոդարում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուս-ուկրաինական պատերազմի կրակը շարունակում է չմարել, իսկ վերջին շաբաթներին մարտական գործողությունների աշխարհագրությունը գնալով ավելի է ընդլայնվում։ Եթե պատերազմի առաջին տարիներին հիմնական հարվածները կենտրոնացած էին Ուկրաինայի տարածքում, ապա այժմ անօդաչու թռչող սարքերի հարձակումները պարբերաբար հասնում են նաև Ռուսաստանի տարբեր շրջաններ։

«Ուկրաինան հիմնականում թիրախավորում է վառելիքի պահեստները, նավթավերամշակման գործարաններն ու ռազմական ենթակառուցվածքները։ Արդյունքում մի շարք շրջաններում ժամանակավորապես խաթարվում է վառելիքի մատակարարումը, բենզալցակայաններում հերթեր են գոյանում, իսկ որոշ վայրերում սահմանափակումներ են մտցվում վառելիքի վաճառքի վրա»,- MediaHub-ին պատմում է Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի բնակիչ Էլինա Մարտիրոսյանը։

Վերջին օրերին հատկապես Կրասնոդարի երկրամասում օդային տագնապի ազդանշանները գրեթե չեն դադարում։ Ռուսաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում, պարբերաբար սահմանափակվում է օդանավակայանների աշխատանքը։ Բազմաթիվ չվերթներ հետաձգվում կամ չեղարկվում են, իսկ թռիչքները թույլատրվում են միայն այն դեպքում, երբ համապատասխան ծառայությունները համոզվում են, որ օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի վտանգ չկա։

Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների վկայությամբ՝ հատկապես Կրասնոդարի երկրամասի որոշ քաղաքներում և գյուղերում վերջին օրերին տեղացած անձրևը մուգ, նույնիսկ սև երանգ է ունեցել։ «Պարզ է, որ դա վերջին օրերի հարվածներից հետո օդում կուտակված ծխի, մրի և այրման հետևանքով առաջացած աղտոտվածության հետևանք է»,- նշեց նա։

 Ռուսաստանը շարունակում է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածները Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների ուղղությամբ։ Ամեն օր հաղորդվում է զոհերի, վիրավորների և ավերված քաղաքացիական ու ռազմական ենթակառուցվածքների մասին։ Երկու կողմերն էլ զգալի կորուստներ են կրում, սակայն պատերազմի ավարտի կամ բանակցությունների իրական հեռանկարի մասին առայժմ հստակ ազդակներ չկան։

«Տնտեսական ճնշումները նույնպես շարունակում են խորանալ։ Պատերազմի, պատժամիջոցների և ռազմական ծախսերի աճի հետևանքով ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայում բնակչությունը բախվում է լուրջ սոցիալ-տնտեսական դժվարությունների։ Չեք պատկերացնում, թե օրեցօր ինչպես են գները բարձրանում, ամեն ինչ թանկացել է»։

Հազարավոր մարդիկ շարունակում են լքել վտանգավոր շրջանները՝ ավելի անվտանգ կյանք փնտրելով հարևան երկրներում։ Հայաստանն ու Վրաստանը շարունակում են մնալ այն ուղղություններից, որոնք ընտրում են Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ՝ ժամանակավորապես կամ մշտապես տեղափոխվելու համար։

Ավելի քան չորս տարի շարունակվող այս պատերազմը շարունակում է փոխել միլիոնավոր մարդկանց կյանքերը։ Ամեն նոր օր բերում է նոր անորոշություն՝ առանց խաղաղության տեսանելի հեռանկարի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular