ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու Հայկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի սեպտեմբերի 19-ի արցախյան մեկօրյա պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել։ Գոռն ու Հայկը մեր նոր ուժն են։ Այս մասին «Արցախի հանրային հեռուստատեսության» եթերում ասել է 2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի մայրը՝ Նարինե Ղուկասյանը։

44-օրյա պատերազմի ժամանակ Գոռ Ղուկասյանը ժամկետային զինծառայող էր, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին արդեն որպես ազգային անվտանգության ծառայության ենթասպա էր ծառայում հայրենիքին։ Իրեն վստահված դիրքը նա պաշտպանեց մինչև վերջ՝ կյանքի գնով։ Գոռն ընդամենը 21 տարեկան էր։

«2020 թվականի պատերազմն ավարտվելուց հետո տուն եկավ։ Մի քիչ հետո որոշեց նորից անցնել ծառայության։ Չէինք ուզում, ես էլ, հայրն էլ դեմ էինք, բայց ինքը մեզ չի լսել։ Ինչքան էլ վատ օրեր օրեր են եղել, երբ հեռախոսով խոսում էինք, ինքը միշտ ասել է, որ լավ է։ Նա երբեք հուսահատված չի խոսել, նեղված չի խոսել։ Ինքը մեր տանը արևն է»,- պատմեց մայրը։


Գոռի մասին ընտանիքում միշտ ներկա ժամանակով են խոսում: Նրա բարի ժպիտով լուսանկարներն են զարդարում տան յուրաքանչյուր անկյունը: Ասում են Գոռը վերադարձել է երկու փոքրիկ սրտերի բաբախյունով: Գոռն ու Հայկն են լինելու այն լույսը, որ կշարունակի վառ պահել իրենց տան արևը։


«Մհերն է տուն եկել ու ասել էր, Գոռը էլ չկա։ Դա կործանել է ամեն ինչ։ Մենք հայտնվել ենք մի ճահճում, որն ամեն օր մեզ ձգում էր ներքև, ու այդ ճահճից դուրս գալ հնարավոր չի»,- ասաց Նարինե Ղուկասյանը։

Նարինեն որոշեց ընդունել իր կյանքի ամենադժվար որոշումներից մեկը։ Մի առավոտ պարզապես գնաց հանդիպման. բժիշկները հույս տվեցին։

«Որոշեցի չմտածել երկար, չմտածել ուրիշ բաների մասին, ուղիղ առաջ մտածել ու առաջ քայլել, եթե հնարավոր է։ Այդ ճանապարհին զգում էի, որ անընդհատ Գոռն ինձ հետ է,, ինքը միշտ մեզ հետ է, միշտ տանն է։ Զգում էի, որ այդ անդունդի վերջում մի լույս կա, լույսը երկուսը դարձավ։ Այդպես քայլում էի, ծանր էր այդ քայլերը, ամեն մի քայլը անասելի ծանր էր, բայց քայլում էի, հետ չէի նայում, ու հասանք այդ լույսին, հասանք բալիկներին»,- հուզմունքը ճեղքելով՝ պատմեց կինը։


Ծնողներն առանց իրար հերթ տալու գրկում են երջանկությունը. նորից ժպտալ են սովորում Նարինեն ու Մհերը։

«Բառերով չեմ կարող ոչ մի ձև նկարագրեմ, ինձ այնպիսի զգացողություն ունեմ, որը երևի բառարանում այդպիսի բառ, որ նկարագրեմ։ Մի հատ ուրիշ զգացողություն է, մի հատ ուրիշ աշխարհ»,- ասաց 2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի հայրը՝ Մհեր Ղուկասյանը։


«Գրկինս Հայկն է։ Հայկը դիմագծերով Գոռին է նման, իսկ քնածը՝ Գոռն է, ինքը Ալյոնային է նման։ Որպեսզի ավագ եղբորից երկուսին բաժին լինի, թող Հայկը դիմագծերով լինի, անունը տվեցինք այն բալիկին, որն ավելի շատ Ալյոնային է նման։ Ճիշտ է Գոռը միշտ կմնա մեր ավագ որդին, մեր տան արևը, բայց փոքրիկները կլինեն մեր տան շողերը։ Իսկ 17-ամյա Ալյոնան, Գոռին կորցնելուց, մի օրում հասունացավ ու փորձում էր ամեն ինչ անել ինձ ու հորը օգնելու համար։

Ավագ եղբոր օրինակով ենք ուզում մեծացնել փոքրիկներին, կուզեինք Գոռն ու Հայկը ճանաչեն ավագ Գոռին ոչ միայն որպես հերոսի, այլև որպես բարի, ազնիվ ու արժանապատիվ մարդու»,- նշեց մայրը։


Մհեր Ղուկասյանն էլ ընդգծեց, որ կուզենար Գոռն ու Հայկն իմանային, թե ինչպիսին էր իրենց եղբայրը՝ Գոռը։

«Կուզենայի, որ Գոռն ու Հայկը նմանվեին ավագ որդուս։

Գոռը շատ դաստիարակված, մեծին հարգող, փոքրին սիրող, ամեն ձև, ինքը մի ուրիշ ձևի տղա է եղել, ուրիշ ձևի երիտասարդ է եղել»,- ասաց նա։Գոռի ու Հայկի համար Մհերն ու Նարինեն միայն խաղաղ երկինք ու ապահով հայրենիք են ուզում։ Ուզում են, որ այլևս ոչ մի ընտանիք չապրի այն ցավը, որ ստիպված եղան ապրել իրենք, և որ հայրենիքը այլևս երբեք որդիների կյանքի գնով պաշտպանվելու կարիք չունենա։

«Ես ուզում եմ, որ մեր հայրենիքը էլ հայ որդիների կարիք չունենա։ Թող իրենք ապրեն ազատ, անկախ հայրենիքում։ Թող ոչ մի բալիկ ստիպված չլինի իր հայրենիքը պաշտպանել»,- խոսքը եզրափակեց Նարինե Ղուկասյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular