Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար է նշնակել Միխայիլ Դրապատիին․ գրում է «Украинская правда»-ն։
«Ալեքսանդր Սիրսկին ապահովեց Ուկրաինայի հաջողությունը Կիևի պաշտպանության, Խարկովի հարձակողական գործողության և Կուրսկի հարձակման գործում։
Զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն պաշտպանությունը շարունակվում է, և մենք պետք է առաջ շարժվենք նոր մոտեցումներով»,- հայտարարել է նա։
Իր տեսաուղերձում Ուկրաինայի նախագահը նշել է, որ Միխայիլ Դրապատիի, Եվգենի Խմարայի և Պավլո Պալիսայի հետ համատեղ արդեն իսկ որոշվել է ԶՈւ Գլխավոր շտաբի նոր կազմը։