Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիայի իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բըրնհեմը ստանձնել է վարչապետի պաշտոնը՝ թագավոր Չարլզ III-ից ստանալով կառավարություն ձևավորելու մանդատ։
«Նորին Մեծությունն ընդունել է խորհրդարանի արժանապատիվ անդամ Էնդի Բըրնհեմին և հանձնարարել նրան ձևավորել նոր կառավարություն։ Խորհրդարանի արժանապատիվ անդամ Էնդի Բըրնհեմն ընդունել է թագավորի առաջարկը և վարչապետ և գանձապետարանի առաջին լորդ նշանակվելու կապակցությամբ կատարել ձեռքերը համբուրելու ավանդական արարողությունը», - նշվում է թագավորական մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Այժմ 56-ամյա Բըրնհեմը կուղևորվի մոտակայքում գտնվող Դաունինգ սթրիթի վարչապետական նստավայր, որտեղ հանդես կգա Միացյալ Թագավորության բնակիչներին ուղղված ուղերձով։ Նա արդեն երրորդ վարչապետն է, որին հաստատել է Չարլզ III-ը, որը թագավորական գահին է բազմել 2022 թվականի սեպտեմբերին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ միապետն ընդունել էր Քիր Սթարմերի հրաժարականը։