ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկալոնին նշել է ԱԱ-2026-ի եզրափակչում Իսպանիայից կրած պարտության պատճառները

ՍՊՈՐՏ

Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին անդրադարձել է աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությանը (0-1)՝ խոսելով թիմում առկա կադրային խնդիրների, ֆուտբոլիստների կատարած հսկայական աշխատանքի և պարտությունն արժանապատվորեն ընդունելու մասին։

«Մենք բախվեցինք առանցքային դիրքերում մեծ քանակությամբ անսպասելի վնասվածքների հետ։ Ստիպված էինք փոխարինել չորս պաշտպաններից երեքին։ Սա արդարացում չէ, բայց մեր ֆուտբոլիստները հսկայական աշխատանք կատարեցին, որպեսզի այս խաղին մոտենան առավելագույնս լավ մարզավիճակում։

Շատ տխուր է, բայց մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք: Կցանկանայի դիմել իմ ֆուտբոլիստներին և շնորհակալություն հայտնել բոլոր այն խաղացողներին, որոնք հասան եզրափակիչ: Ես կհիշեմ այն ամենը, ինչ մենք արեցինք այստեղ հասնելու համար:

Մենք պետք է ապացուցենք, որ կարողանում ենք պարտվել։ Մենք ընդունում ենք այս անհաջողությունը, բայց չենք պատրաստվում հանձնվել և մոռանալ այն, ինչի հասել ենք: Ես շնորհակալություն եմ հայտնում մեր երկրին:

Սա շատ հուզումնալից պահ է։ Սա հիանալի օրինակ է մեր ժողովրդի համար։ Երբ պարտվում ես, պետք է կարողանաս ոտքի կանգնել: Ես միաժամանակ թախիծ և հպարտություն եմ զգում: Մենք ամեն ինչ արեցինք այս պահին հասնելու համար:

Ես կարող էի շատ բան ասել, բայց դա ոչինչ չարժե: Ես երախտապարտ եմ այս տղաներին, քանի որ նրանք լավագույնն էին: Այս խաղացողների մասին ինձ մոտ հիանալի հուշեր կմնան»,- Լիոնել Սկալոնիի խոսքերն է մեջբերում NBC Sports պարբերականը։

Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին (90+3′) Արգենտինայի հավաքականը մնացել էր 10 հոգով՝ Էնցո Ֆերնանդեսի ստացած երկրորդ դեղին քարտի և հեռացման պատճառով։ Իսկ իսպանացիների հաղթական գնդակը լրացուցիչ ժամանակում՝ 106-րդ րոպեին, հեղինակեց Ֆերան Տորեսը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular