ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Սարդինիայի գինի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սարդինիայում գինեգործության պատմությունը սկիզբ է առել դեռևս Նուրագյան ցեղերի ժամանակներից, սակայն վերջին հազար տարվա ընթացքում այդ գեղեցիկ միջերկրածովյան կղզում ափ իջած գրեթե յուրաքանչյուր նվաճող է նպաստել դրա զարգացմանը: Փյունիկեցիները, կրետացիները, կարթագենցիները, հռոմեացիները և բյուզանդացիները լավատեղյակ էին խաղողագործությանը և գինեգործությանը: Ժամանակին նրանք կղզի են բերել իրենց խաղողի տեսակները, գիտելիքները և տեխնոլոգիաները, ինչպես նաև գինեգործության զարգացմանը նպաստել է կղզու իդեալական կլիման և բերրի հողը: 16-րդ դարում Սարդինիան արդեն հայտնի էր որպես «Գինու կղզի»:

Սարդինիայի գինու ժամանակակից պատմությունը սկսվել է այն ժամանակից, երբ երկու իտալական ընտանիքներ, որոնք կղզի են տեղափոխվել Պիեմոնտից, ստեղծել են գինեգործական Sella & Mosca ընկերությունը: Սինյոր Սելլան ինժեներ էր, իսկ սինյոր Մոսկան իրավաբան, բայց երկուսն էլ լավ գինու մեծ գիտակներ էին և, հմայված Սարդինիայի անծայրածիրությամբ և գեղեցկությամբ, արդյունքում 1899 թվականին նրանք հիմնադրել են Sella & Mosca-ն: Նրանք ձեռք են բերել հողատարածք Ալգերոյից հյուսիս, տնկել են խաղողի որթատունկեր, և 1901 թվականին թողարկվել է գինու առաջին շիշը: Հիմնադիրների հետաքրքրությունը Եգիպտոսի նկատմամբ (որը շատ հեռու է ինժեներիայից և իրավունքից) հանգեցրել է նրան, որ ընկերության լոգոն հիմնված է եղել եգիպտական բարձրաքանդակի տեսարանի վրա, որը պատկերում է խաղող քամող մարդկանց։

Ներկայումս Sella & Mosca-ի խաղողի այգիները աշխարհում մեծությամբ հինգերորդն են և երկրորդը Իտալիայում։ Գինեգործարանները հագեցած են ժամանակակից սարքավորումներով, որոնք պահպանում են տարիների ընթացքում ստեղծված հայտնի գինիների ուշագրավ որակը և ստեղծում նոր, հրաշալի գինիներ։ Խաղողի ողկույզների օպտիմալ հասունացումը և հատապտուղների շաքարի և թթվայնության օպտիմալ հավասարակշռությունն ապահովելու համար որթատունկերը հիմնականում աճեցվում են պերգոլաների մեջ ստեղծելով մի տեսակ կանաչ թունել, որը պաշտպանում է ողկույզները պայծառ արևից։ Ընդ որում խաղողը հավաքվում է ձեռքով։

Ավանդաբար, Sella & Mosca գինիները պատրաստվում են տեղական և ներմուծված խաղողի տեսակների խառնուրդից։ Տեղական տեսակների թվում են հին միջերկրածովյան Cannonau, Vermentino, Carignano և Monica, տեղական սարդինյան Torbato–ն և լավագույն միջազգային տեսակներ՝ Cabernet Sauvignon, Merlot և Sauvignon Blanc։ Հետաքրքիր է այն, որ կենսաբազմազանությունը խթանելու համար, որը նպաստում է խաղողի այգիների բնական պաշտպանությանը, Sella & Mosca-ի հողերում առկա է ծառերի և թփերի լայն տեսականիվ՝ ավելի քան հինգ հարյուր սոճի, արմավենի, էվկալիպտ, ավելի քան 3000 օլեանդր և այլ թփեր: 2002 թվականին Sella & Mosca-ն դարձել է Gruppo Campari-ի մաս, և դրա գինիները այժմ հասանելի են աշխարհի մեծ մասում:

Սարդինական գինիները հանդիպում են Հայաստանում, սակայն ներկայումս դրանք ներկայացված են ոչ մեծ տեսականիով և առկայությունը կարող է փոփոխվել։ Հայաստանի խոշոր գինու խանութներում է՝ հատկապես VINO&VINO–ում, պարբերաբար վաճառվում Sella & Mosca-ի մի շարք գինիներ:

Нет описания фото.

Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular