ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱ-2026. Անգլիան գոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային և զբաղեցրեց 3-րդ տեղը

ՍՊՈՐՏ

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի «Հարդ Ռոք» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպումը, որտեղ միմյանց դեմ դուրս եկան Ֆրանսիայի և Անգլիայի ազգային հավաքականները։ Գոլառատ և աներևակայելի դրամատիկ խաղում Թոմաս Տուխելի թիմը հաղթեց 6։4 հաշվով՝ նվաճելով մրցաշարի բրոնզե մեդալները։

Խաղի հենց մեկնարկից անգլիացիները տիրեցին նախաձեռնությանը՝ խաղակեսն ավարտելով տպավորիչ՝ 4:0 հաշվով։ Արդեն 3-րդ րոպեին Դեկլան Ռայսը բացեց հաշիվը, իսկ 18-րդ րոպեին պաշտպան Էզրի Կոնսան կրկնապատկեց այն։ Դրանից հետո առաջին պլան մղվեց Բուկայո Սական. անգլիացի վինգերը գրավեց մրցակցի դարպասը 37-րդ և 45+1-րդ րոպեներին՝ ձևակերպելով դուբլ։

Երկրորդ խաղակեսում վենեսուելացի մրցավար Խեսուս Վալենսուելայի սուլիչից հետո ֆրանսիացիները փորձեցին անհնարինը՝ վերադառնալ խաղ: 48-րդ րոպեին Կիլիան Մբապեն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ վեց րոպե անց Բրեդլի Բարկոլան խփեց ֆրանսիացիների երկրորդ գոլը։ 66-րդ րոպեին Մբապեն նույնպես դուբլ ձևակերպեց՝ վերականգնելով ինտրիգն ու հաշվի տարբերությունը հասցնելով նվազագույնի (3:4)։

Այնուամենայնիվ, Անգլիան կարողացավ կասեցնել մրցակցի ճնշումն ու վերջակետ դնել այս խելահեղ դիմակայությանը: 87-րդ րոպեին Սական, անվրեպ իրացնելով 11-մետրանոցը, հեթ-տրիկ ձևակերպեց։ Թեև 90+6-րդ րոպեին Ուսման Դեմբելեն կրկին կրճատեց տարբերությունը, սակայն երկու րոպե անց Ջուդ Բելինգհեմը խփեց անգլիացիների վեցերորդ գնդակը՝ սահմանելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 6։4։

Այսպիսով, Անգլիայի հավաքականը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ Ֆրանսիան բավարարվեց չորրորդ հորիզոնականով։ Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի հաղթողի տիտղոսը եզրափակիչում կվիճարկեն Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները։

ԱԱ-2026. Խաղ 3-րդ տեղի համար
Ֆրանսիա — Անգլիա՝ 4:6 (0:4)

Գոլերը՝ Մբապե (48′, 66′), Բարկոլյա (54′), Դեմբելե (90+6′) — Ռայս (3′), Կոնսա (18′), Սակա (37′, 45+1′, 87′ 11մ), Բելինգհեմ (90+8′):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular