ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի 4 նշան, որոնք մշտապես խախտում են կանոնները

ՖՈՏՈ

168.am/Որոշ մարդիկ պարզապես ի վիճակի չեն հետևել կանոններին։ Marketium.ru-ն գրում է, որ այդ մարդկանց որոշ մասի դեպքում մշտական բողոքը կենսակերպ է դառնում։ Նրանք գնում են համակարգի դեմ և բացարձակապես համաձայն չեն հետևել որևէ մեկի ցուցումներին։ Ահա կենդանակերպի 4 ամենակամակոր և քմահաճ ներկայացուցիչները։

Խոյ։ Խոյերն անում են այն, ինչ անհրաժեշտ են համարում։ Նրանք որևէ մեկին հաշիվ չեն տա, քանի որ սովոր են լինել սեփական «ղեկավարը»։ Նրանք պարզապես տանել չեն կարողանա, եթե նրանց թելադրեք՝ ինչ և ինչպես անել։ Երբ Խոյերը հայտնվում են իրավիճակում, որը նրանց պարտադրում է ենթարկվել սահմանված կանոններին, նրանք կա՛մ բոլորին դեմ կգնան, կա՛մ առհասարակ կհրաժարվեն մասնակցել դրան։ Եթե ցանկանում եք կյանքը կապել Խոյի հետ, հաշտվեք նրա բնավորության հետ և հաշվի առեք, որ անխուսափելիորեն դառնալու եք նրա խախտումների հանցակիցը։

Կշեռք։ Առաջին հայացքից կշեռքը կամակոր և բղոքական չի թվում։ Նրանք, իսկապես, չեն ձգտում ըմբոստ և խուլիգան լինել, նրանք դեմ են գնում կանոններին, քանի որ տանել չեն կարողանում կոնֆորմիզմը։ Եթե նրանց ասեք, թե որևէ բան անելու միայն մեկ եղանակ կա, նրանք պարտադիր կգտնեն այդ խնդրի լուծման ևս 20 տարբերակ։ Կշեռքների համար կանոնները հավասար են սահմանափակումներին, իսկ նրանք անիմաստ են համարում ցանկացած սահմանափակում։

Աղեղնավոր։ Կյանքից ստանում են առավելագույնը։ Վատագույնը, որ կարող եք անել, Աղեղնավորին շրջանակների մեջ դնելն է ու նրանց ստիպելը՝ գործել ըստ տարածված կարգի։ Նրանք շատ արագ հոգնում են միօրինակությունից, կայունությունից ու կանխատեսելիությունից։

Այդ պատճառով էլ ցանկացած նախասահմանված բան նրանց մոտ ներքին ըմբոստություն է առաջացնում։ Նրանց ասել, որ որևէ բան անել չի կարելի, նշանակում է՝ նրանց մղել դրան։ Աղեղնավորները շատ հետաքրքրասեր են, այդ պատճառով էլ հարկավոր չէ նրանց որևէ բան արգելել։ Նրանք անպայման կպարզեն, թե ինչ կլինի կանոնը խախտելու դեպքում։ Մի փորձեք սահմանափակել և վերահսկել Աղեղնավորին։ Այդ կերպ պարզապես կկորցնեք նրանց վստահությունն ու հարգանքը։

Ջրհոս։ Ջրհոսներին նյարդայնացնում են ոչ միայն կանոնները, այլև նրանք, ովքեր հորինում են դրանք։ Ամբոխին հետևելը նրանց համար վատագույն նվաստացումն է։ Այս վառ և անկախ մարդիկ սովոր են առանձնանալ ամենուր։ Տանել չեն կարողանում սահմանափակումներ՝ դրանք համարելով ոտնձգություն կարծիքի ազատության նկատմամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular