ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքր ժամանակ Արամս մի քիչ ամաչկոտ էր, իրեն պետք է խոսեցնեիր, որ հետդ զրույցի բռնվեր։ Երգի էր հաճախում, ժողովրդական երգեր կատարում և քամանչա էր նվագում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արամի մայրիկը՝ տիկին Նարինեն։

Արամը ծնվել է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում։ Սովորել է Նոր Խարբերդի Մնացական Ղազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում։ «Գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց իր համար առաջին տեղում էին Հայ գրականությունը և Հայոց պատմությունը։ Անգամ մի հումորային դրվագ կա «Ֆիզկուլտուրա» առարկայի հետ կապված։ Բոլոր տղաներն այդ առարկան սիրում են, բայց Արամս անտարբեր էր դրա նկատմամբ ու միշտ կատակում էր՝ կերգեմ կամ կնվագեմ, ինձ կգնահատեն։ Մի օր ուսուցչուհուն ասել էր՝ համազգեստս չեմ բերել, որովհետև մայրիկս պայուսակիս մեջ չի դրել այն։ Բայց ես այն, իհարկե, դնում էի իր պայուսակի մեջ։ Ծնողական ժողովի ժամանակ ուսուցչուհին հետաքրքրվեց, թե ինչու Արամի համազգեստը նրա հետ դպրոց չեմ ուղարկում։ Այս և մնացյալ պատմությունները հիմա ժպիտով ենք հիշում։ Իրեն բոլորը շատ էին սիրում իր այդ պարզության համար: Նման մի հումորային պատմություն էլ կա երաժշտական դպրոցի հետ կապված։ Ընդունվել էր արդեն, իրեն պետք է հոկտեմբերին կանչեին դասերի, որ ծանոթանար իր նոր ուսուցչուհու հետ։ Դպրոցի ճանապարհին ինձ ասաց. «Մա՛մ, եթե ուսուցչուհիս սիրուն եղավ, երգի կգնամ, եթե ոչ, չեմ գնա»։ Մի օր իր ուսուցչուհուն պատմեցի այդ զրույցի մասին։ Նա էլ տղայիս հարցրել էր. «Արա՛մ ջան, կգա՞ս երգի, սիրո՞ւն եմ»։ Մինչև հիմա էլ իր ուսուցչուհու հետ զրուցելիս հիշում ենք այդ պատմությունը։ Երաժշտական դպրոցում էլ բոլոր ուսուցիչներն Արամիս շատ էին սիրում»։

Դպրոցին զուգահեռ Արամն ուսանել է Երևանի Սայաթ-Նովայի անվան դպրոցի մեներգեցողության բաժնում, յոթ տարի ունեցել է գերազանց առաջադիմություն։ Հաճախել է նաև նույն դպրոցի քամանչայի դասընթացներին։ 2019 թվականին Արամն ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը։ Մայրիկը հիշում է՝ որդին ընկերոջ հետ մեկ գիշերում երեք գործ յուրացրեց շվիով, առավոտյան գնաց համալսարան և քննությունը գերազանց հանձնեց։ «Իրեն թե՛ Սայաթ-Նովայի դպրոցում, թե՛ համալսարանում շատ էին սիրում։ Նա երգով էր ապրում։ Չեմ կարող նկարագրել, թե երաժշտությունն իր համար ինչ նշանակություն ուներ։ Ամեն ինչ էր իր համար։ Իմ մայրիկից էր իրեն փոխանցվել երգելու տաղանդը։ Տատիկը հրաշալի էր կատարում Սայաթ-Նովայի երգերը, և իմ գեներով այդ տաղանդը փոխանցվել էր տղայիս։ Ժողովրդական, ազգագրական, հայրենասիրական երգեր էր մշտապես կատարում։ Երբ ինչ-որ առիթի էինք մասնակցում, անպայման պետք է երգեր։ Մեկ կատարումից հետո համոզում էին, որ էլի երգի։ Երաժշտության հետ էր կապում իր ապագան»։ Արամը տարաբնույթ երաժշտական մրցույթների է մասնակցել, նվաճել պատվավոր հորիզոնականներ, ունի բազմաթիվ պատվոգրեր և շնորհակալագրեր։

2020 թվականի հունվարի 8-ին Արամը մեկնում է ժամկետային զինվորական ծառայության։ Ծառայել է Մատաղիսում։ «Հրաշալի էր վերաբերվում ծառայելու մտքին։ Ուրախ մեկնեց ծառայության։ Բանակում էլ է իր երգեցողությամբ աչքի ընկել։ Մի անգամ պատմեց. «Մա՛մ, առավոտյան «Մեր հայրենիքը» երգելը վերջացրեցինք, միանգամից սկսեցի երգել «Կամավորը»»։ Բոլորը սկսել էին իրենց շուրջը նայել, որ երգողին գտնեին։ Չէին իմացել, որ Արամս այդքան լավ է երգում։ Դրանից հետո միշտ երգել է, տղաներն էլ հաճույքով լսել են իր կատարումները»։ Բայց սկսվեց 44-օրյա պատերազմը։ «Իրենց վաշտը եղել է շատ թեժ կետերում՝ ՄատաղիսԹալիշ շփման գիծ, Մարտունի, Կարմիր շուկա։ Մեր տեղեկություններով, իրենց վաշտից երկու կամ երեք հոգի է ողջ մնացել։ Երբ զրուցում էինք, Արամս ինձ համոզում էր, որ, իր բառերով, կռիվ չկա։ Մեկ անգամ մի բառ չի ասել պատերազմի մասին։ Չի բողոքել։ Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին։ Հարցրեց՝ մամ, ի՞նչ ես անում։ Արձագանքեցի՝ քո հետ եմ։ «Մամ, ո՞նց կարող ես ինձ հետ լինել, ես այստեղ եմ, դու՝ այդտեղ»։ Եվ ինձ կարծես հրահանգեց. «Մա՛մ, մի քանի օր չեմ զանգելու, դու քեզ լավ կնայես, պինդ կմնաս ու, ինչ էլ լինի, միշտ կհիշես, որ Արամի մաման ես։ Քեզ ձիգ կպահես»։ Անհանգստացա, բայց ինձ նորից հանգստացրեց, ասաց, որ որևէ խնդիր չկա, և նույն խոսքերը կրկնեց»։

Արամն անմահացել է հոկտեմբերի 15-ին։ Ընտանիքը նրան «գտել» է դեկտեմբերի 7-ին։ «Բոլորն իմացել են իր զոհվելու լուրը, բայց ինձ ոչինչ չեն ասել»։

Ապրելու ուժի մասին։ «Ուժ են տալիս իր խոսքերը։ Երբ թուլանում եմ, հիշում եմ, որ ասում էր՝ մա՛մ, քեզ ձիգ կպահես։ Եվ, իհարկե, թոռնիկներս։ Նրանցից մեկն իր անունն է կրում։ Արամս երեք քրոջ կրտսեր եղբայրն է։ Իրեն յուրահատուկ կերպով էին սիրում, բոլորը հոգ էին տանում նրա մասին։ Յուրաքանչյուրն իր տեղն ունի, այսօր ոչ ոք չի կարող Արամիս բացը լրացնել»։

Հ. Գ. - Արամ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով։ Պարգևատրվել է նաև «Մանկավարժական համալսարան» մեդալով։ Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվել է Արամ Խաչատրյանի անունով։ Հուղարկավորված է Նոր Խարբերդի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular