ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին տարիներին բնակարանային գողության դեպքերի աճ է նկատվում Արմավիրի մարզում ու ցավալի է, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի և Արմավիրի բաժիններում հետևություններ չեն անում, չեն բացահայտվում բնակարանային գողությունների մեծ մասը, ինչից հավանաբար գողը կամ գողերը ոգևորվելով շարունակում են իրենց սև գործը։Հուլիսի 14-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Էջմիածին խոշորացված համայնքի Արշալույս բնակավայրում հերթական տունն են թալանել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Արմավիրի մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Երվանդ Նիկոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։ 

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ 

Նշված տան բնակիչ 55-ամյա Վարդան Վ․-ն հայտնել է, որ հուլիսի 13-ին ժամը 18:00-ից մինչև հուլիսի 14-ի ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում ինքը և ընտանիքի անդամները բացակայել են տանից, ապա վերադառնալով տուն հայտնաբերել են, որ անհայտ անձը կամ անձինք տան ետնամասի հատվածում գտնվող պատուհանի երկաթյա ճաղավանդակը և եվրոպատուհանը հարմարեցված առարկայով բացելու միջոցով մտել են տուն, խառնել ննջասենյակների իրերը, այնտեղից գողացել են ոսկյա շղթա, մատանի, կախազարդ և գումար։

Դեպքի փաստով քննչական բաժնում «բնակարանային գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տան տերերը մասնակցելիս են եղել գյուղում հարսանեկան արարողության, որից հետո այն շարունակվել է Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Դվին» ռեստորանային համալիրում, ու հավանաբար գողը կամ գողերը քաջատեղյակ են եղել, որ այդ ժամին նշված տան տերերը բացակայում են, ինչից հետո կատարել են իրենց սև գործը։

Արդյոք նշված բնակարանային գողությունը կբացահայտվի, կհայտնաբերվեն գողը կամ գողերը և գողոնը, տան տերերի հարազատների համար պարզ չէ, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ հարսանիքի օրերին այդ մարզում բնակարաններ են թալանվում, և մեծ մասն այդպես էլ մնում են չբացահայտված:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular