ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը

ՄՇԱԿՈՒՅԹ

«Անտարես» հրատարակչատան կողմից լույս է տեսել գրող, պատմավիպասան Սասուն Վարդանյանի «Աստծուն եմ հագել ներսից և դրսից. Գրիգոր Նարեկացի» գիրքը: Հայէկոնոմբանկի աջակցությամբ տպագրված աշխատությունը ժամանակակից ընթերցողի համար բացահայտում է այն աղբյուրները, որոնց ազդեցությամբ ձևավորվել են Գրիգոր Նարեկացու գեղագիտական հայացքներն ու ըմբռնումները:

Սասուն Վարդանյանը մեկ տասնյակից ավելի գրքերի՝ պատմվածքների, հեքիաթների, վիպակների, վեպերի հեղինակ է: «Նարեկացին, որպես մարդկային հոգու ամենամեծ արտահայտություն՝ արժանի է յուրահատուկ վերաբերմունքի, և պետք է նարեկագիտությունը, որ սկսվել է տարերայնորեն, իր վերելքն ապրի գիտակցաբար», - գրքում նշում է հեղինակը:

«Սասուն Վարդանյանը, դիմելով մեր հանճարեղ Գրիգոր Նարեկացուն, ուզեց լինել ուսուցող: Հեղինակը հերքում է այն բոլոր կարծիքները, որ Նարեկացին  ստեղծագործել է արաբական, պարսկական կամ հունական մշակույթների ազդեցությամբ: Ծանոթ լինելով, որ Հայէկոնոմբանկի ղեկավարությունը կրում է ազգային արժեքներ՝ համոզված էի, որ նրանք կգնահատեն և կաջակցեն գրքի հրատարակչական աշխատանքներին: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում գրքի հրատարակությունն իրականություն դարձնելու համար», - նշում է Սասուն Վարդանյանի կինը՝ գրող, հրապարակախոս Սիլվա Սուքիասյանը, ով ամուսնու մահից հետո հետամուտ է եղել գրքի հրատարակմանը:

«Հայէկոնոմբանկի համար նման նախագծերը ներդրում են մեր մշակութային ժառանգության պահպանման գործում։ Նարեկացին հայ ինքնության առանցքային խորհրդանիշներից է, իսկ Սասուն Վարդանյանի այս աշխատությունը հնարավորություն է նորովի ճանաչելու Նարեկացուն: Ուրախ եմ, որ Հայէկոնոմբանկը մասնակցել է նման արժեքավոր գրքի լույսընծայմանը», - նշում է Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը:

Գիրքը վաճառքի ենթակա չէ: Այն տրամադրվելու է Վենետիկի Մխիթարյան միաբանության, Վաշինգթոնի Կոնգրեսի, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի, Մատենադարանի և Հայաստանի ազգային գրադարաններին, ինչպես նաև համալսարանական գրադարաններին, Գյումրիի, Գորիսի և Վանաձորի քաղաքային գրադարաններին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular