ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավ լուր․ քարտից քարտ փոխանցումներում, առցանց քարտային գնումներում և վճարումներում փոփոխություններ կլինեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսական զեղծարարության ռիսկերը նվազեցնելու համար հանրապետությունում հուլիսի 1-ից հասանելի է «Stop» գործիքը։ Յուրաքանչյուր բանկ կամ ֆինանսական կազմակերպություն իր բջջային հավելվածում պետք է ունենա այս գործիքը, որը հնարավորություն է տալիս շահառուին արգելափակել ֆինանսական գործարքների հնարավորությունները։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը։
 
MediaHub-ը փորձեց հետաքրքրվել Կենտրոնական բանկից, թե ի՞նչ փոփոխություններ են եղել, և ո՞րն է «Stop» գործիքը։
 
«Սպառողները հնարավորություն կունենան իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգով և կազմակերպության կայքով։ Օրինակ՝ հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը, ավանդից կամ խնայողական հաշվից առցանց ելքագրումները, ինչպես նաև այլ առցանց գործառնություններ։ Ապաարգելափակումը կիրականացվի բացառապես սպառողի նույնականացումից և ինքնության ստուգումից հետո։ Գործիքը հնարավորություն կտա սպառողներին ավելի լավ կառավարել իրենց անունից իրականացվող ֆինանսական գործառնությունները և լինել ավելի պաշտպանված զեղծարարության դեպքերից»,- այս մասին MediaHub-ին հայտնեցին ԿԲ-ից։
 
Կառույցից հավելեցին, որ մինչ ֆինանսական կազմակերպությունների կողմից գործիքի գործարկումը Կենտրոնական բանկը լրացուցիչ կտեղեկացնի և կհիշեցնի սպառողներին դրա կիրառման կարգի և հնարավորությունների վերաբերյալ։
 
Նշենք, որ կարգավորման մանրամասները սահմանված են «Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» Կանոնակարգ 8/09-ում։
 
Հուլիսի 1-ից հետո գործիքի առկայությունը պարտադիր է բանկերի, օտարերկրյա բանկի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների համար, որոնք մատուցում են ֆինանսական ծառայություններ հեռավար եղանակով:

Բացի այդ, ԿԲ խորհրդի որոշմամբ հաստատված կանոնակարգի համաձայն՝ ՀՀ բոլոր բանկերում պետք է ներդրվեն առցանց ֆինանսական ծառայություններ արգելափակող գործիքներ: Այն բանկերում, որտեղ դեռ ամբողջությամբ ներդրված չէ այդ գործիքը, սպառողների իրավունքների իրացումն ապահովելու նպատակով դիմումները սպասարկվում են հասանելի այլընտրանքային գործիքակազմի միջոցով՝ մինչև նախատեսված տեխնիկական լուծումների վերջնական ապահովումը:

«Ստոպ» գործիքի կիրառումը կանոնակարգով սահմանված է որպես սպառողի իրավունք: Գործող կարգավորումների համաձայն՝ ֆինանսական կազմակերպությունները պարտավոր են սպառողին տրամադրել արգելափակման առնվազն երեք եղանակ՝ հեռախոսազանգի, ծրագրային հավելվածի և մասնաճյուղ այցելելու միջոցով։ Ընդ որում, ցանկացած եղանակով գործիքի ակտիվացումը պետք է իրականացվի բացառապես սպառողի կամարտահայտման հիման վրա՝ տվյալ բանկի սահմանված ընթացակարգերին համահունչ։
 
Կենտրոնական բանկը, իր իրավասությունների շրջանակում, հետևում է, որ ներդրվող գործիքները համապատասխանեն կանոնակարգի պահանջներին, սպառողների համար լինեն հասանելի և ապահով: Նշենք, որ անցումային այս փուլում գործադրվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, որ սպառողների դիմումներն ու հարցումները սպասարկվեն անխափան և պատշաճ կերպով՝ երաշխավորելով «Ստոպ» գործիքի հասանելիությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular