ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է ․  2025 թվականին, նախատեսված ժամկետից որոշ ուշացումով, շահագործման հանձնվեց Թթուջուր-Նավուր հանրապետական նշանակության ավտոճանապարհը։ Դրա գործարկումից հետո Բերդ համայնքի բնակիչների մեծ մասը գերադասում է Երևան, Հայաստանի այլ հատվածներ հասնել այդ ճանապարհով։

Բերդ համայնքի բնակիչները հայտնում են, որ Թթուջուր-Նավուր-Ճամբարակ-Երևան ավտոճանապարհը մոտ 25 կմ-ով կարճ է Բերդ-Վազաշեն-Իջևան-Երևան ավտոճանապարհից: Բերդից` Թթուջուր-Նավուր ճանապարհով մայրաքաղաք եկողները մոտ կես ժամ ավելի շուտ են հասնում, քան Բերդ- Վազաշեն-Իջևան-Երևան ավտոճանապարհով երթևեկելիս։ Սակայն նշված ավտոճանապարհի սկզբնամասը՝ Բերդ- Նավուր ճանապարհը, մոտ 10 կիլոմետր երկարությամբ հատվածը փոսառատ է, անհարթ, հրատապ հիմնանորոգման կարիք ունի։

Վարորդներն այդ հատվածն անցնում են շատ ցածր արագությամբ, զգուշորեն, որպեսզի ավտոմեքենաները չընկնեն փոսերի մեջ, չվնասվեն։ Դեռևս 2025 թվականին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին հարցում էի արել․ «Ե՞րբ է հիմնանորոգվելու հանրապետական նշանակության ավտոճանապարհի Նավուր-Բերդ հատվածը»։

Նախարարությունից պատասխանել էին․ «Հայտարարվել է Հ-36, /Մ4/( Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ42+100(40+606)+կմ51+900 հատվածի հիմնանորոգման և Հ-36, /Մ4/( Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 51+900-կմ56+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռբերման գնման ընթացակարգ։ Հայտերը կբացվեն սույն թվականի սեպտեմբերի 9-ին։ Նախագծային աշխատանքները կիրականացվեն այս տարի, իսկ կապալային աշխատանքները՝ 2026 թվականին»։
2026 թվականը կիսվել է, սակայն Նավուր-Բերդ ավտոճանապարհի հիմնանորոգումը չի էլ սկսվել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 16․ 07․ 26

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular