ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աչքերի գույնը. բնավորության գաղտնիքներ, որ թաքցնում է աչքերի գույնը

ՖՈՏՈ

168.am/Հնարավոր է՝ չեք էլ պատկերացնում, թե որքան շատ բան կարող է վկայել աչքերի գույնը ձեր բնավորության մասին։ Steptohealth.ru կայքը ներկայացրել է, թե ինչ բնավորության գծեր են հատուկ աչքերի որոշակի գույն ունեցող անձանց։

1. Մուգ շագանակագույն։ Եթե քչերը մուգ շագանակագույն են, գրեթե սև, նշանակում է՝ պատասխանատու մարդ եք, ով միշտ ձգտում է կատարել իր խոստումները։ Ուժեղ բնավորություն ունեք, կարողանում եք որոշումներ կայացնել։ Այս մարդիկ հաճախ են հաղթանակներ տանում։ Նրանք կարողանում են պայքարել սեփական նպատակներին հասնելու համար և հրաժարվում են լսել «ոչ» բառը։

2. Շագանակագույն և բաց շագանակագույն։ Շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց շրջանում լավ զարգացած է ինտուիցիան։ Որոշումներ կայացնելիս սովոր են ղեկավարվել սեփական զգացմունքներով։ Երազկոտ, ստեղծագործ անհատներ են, ովքեր տանել չեն կարողանում բյուրոկրատիան և դրա հետ կապված խնդիրները։ Սիրում են գտնվել ուշադրության կենտրոնում։

4. Բաց շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ սովորաբար առավել զգացմունքային են, քան իրենց թվում է։ Զգացմունքները հաճախ են գերակայում տրամաբանությանը։ Նրանք հաջողությամբ կարողանում են աշխատել մարդկանց հետ։ Հաճախ են հաջողակ կարիերա ունենում։

5. Կանաչ։ Այս մարդկանց մոտ տրամաբանությունն ու զգացմունքները հավասարակշռված են։ Որոշումներ կայացնելիս նրանք առաջնորդվում են ինչպես՝ տրամաբանությամբ, այնպես էլ՝ ինտուիցիայով։ Հաճախ են կենտրոնական դիրքում լինում, քանի որ կարողանում են վերահսկել իրավիճակն ու մարդկանց։ Նրանց երբեմն անհանգստացնում են վատ տրամադրության բռնկումները, բայց նրանց զգացմունքային աշխարհը բավական արագ հավասարակշռում է էյֆորիան և դեպրեսիան։ Դժվարությամբ են համակերպվում միօրինակության հետ։

6. Դեղնականաչ։ Բավական իմպուլսիվ են՝ չնայած նրանց վարքագծում տրամաբանությունը միշտ հաղթում է։ Արագ ռեակցիա ունեն, ինչը թույլ է տալիս հարմարվել աշխատանքին, որը արագ որոշումներ կայացնելու ունակություն է պահանջում։ Սոցիալական մարդիկ են, մյուսների հետ շփվելու ցանկություն ունեն։ Հաճախ են հաջողություններ գրանցում սպորտային մրցություններում և լիդեր դառնում բիզնեսում։

7. Կապտականաչ։ Աչքերի այս գույնը վկայում է պատասխանատվության բարձր մակարդակի մասին։ Դա է պատճառը, որ նրանց հեշտությամբ հաջողվում է հաջողության հասնել կրթության և աշխատանքի մեջ։ Իմպուլսիվ են, առանձնանում են բարձր աշխատունակությամբ։

8. Կապտամոխրագույն։ Աչքերի այս գույնը հաճախ հանդիպում է հանգիստ մարդկանց շրջանում։ Այս մարդիկ բավական նման են այն անձանց, ում աչքերը կապույտ են։ Սա հատկապես վերաբերում է սեփական սխալները խոստովանելու անկարողությանը։

9. Բաց կապույտ։ Կարողանում են դիմադրել իրենց ներքին իմպուլսներին, իսկ որոշումներ կայացնելիս գերադասում են ղեկավարվել ինտելեկտով։ Նրանց բոլոր մտքերն ու քայլերը բացատրվում են տրամաբանությամբ։ Ընդունում են միայն այն, ինչ կարելի է ապացուցել փաստերի ու թվերի միջոցով։ Չեն ենթարկվում իրենց զգացմունքներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular