ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը

ՄՇԱԿՈՒՅԹ

Erasmus+ ծրագրի շրջանակում մեկնարկել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանի եռամյա համագործակցությունը։ Նախաձեռնության նպատակն է զարգացնել միջազգային ակադեմիական և ստեղծագործական համագործակցությունը թատրոնի, կինոյի, աուդիովիզուալ արվեստների և նոր մեդիաների ոլորտներում։ Ծրագրի շրջանակում երկու բուհերի ուսանողները կմասնակցեն համատեղ ստեղծագործական արվեստանոցների, որոնք կխթանեն փորձի փոխանակումը, միջառարկայական համագործակցությունը և նոր ստեղծագործական մեթոդների յուրացումը։

Հուլիսի 6-ից Երևանում անցկացվում է առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցը, որը միավորել է 20 ուսանողի՝ 10-ը Հայաստանից և 10-ը՝ Ֆրանսիայից։ Դասընթացները վարում են Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանի դասախոս-հետազոտողներ Լորան Բերժեն և Վենսան Դևիլը։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանի խոսքով՝ այս համագործակցությունը կարևոր քայլ է բուհի միջազգայնացման ռազմավարության իրականացման գործում։

«Ծրագիրը մեր ուսանողներին հնարավորություն է տալիս աշխատել միջազգային ակադեմիական միջավայրում, ծանոթանալ եվրոպական կրթական և ստեղծագործական փորձին, ինչպես նաև ներկայացնել իրենց մասնագիտական ներուժը միջազգային գործընկերներին։ Վստահ եմ, որ նման համագործակցությունները ոչ միայն նպաստում են մասնագիտական զարգացմանը, այլև հիմք են ստեղծում երկարաժամկետ ստեղծագործական և ակադեմիական կապերի ձևավորման համար»,- նշում է Սառա Նալբանդյանը։

Համագործակցության երկրորդ փուլը նախատեսված է 2026 թվականի աշնանը։ Այդ ժամանակ ծրագրի 10 հայ մասնակիցները կմեկնեն Մոնպելիե՝ շարունակելու համատեղ աշխատանքը, իսկ արվեստանոցը կվարեն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոսները։

Արվեստանոցի ծրագիրը հիմնված է երկակի հիբրիդության սկզբունքի վրա՝ համադրելով թատրոնն ու կինոն, տեսական ուսումնասիրությունն ու գործնական աշխատանքը։ Մասնակիցները կվերլուծեն ամերիկացի ռեժիսոր Քելի Ռայխարդտի ֆիլմերը, կստեղծեն վիդեոաշխատանքներ և կզարգացնեն փերֆորմատիվ ու վիդեոինստալացիոն նախագծեր։ Ծրագրում ներառված են նաև գործողության դեկոմպոզիցիայի, նարատիվ և դերասանական ֆրագմենտացիայի, ինչպես նաև ստոպ-մոշն տեխնիկայի վերաբերյալ գործնական վարժություններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular