ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՄ առաքելությունը, որը նպատակ ունի պայքարել «հիբրիդային սպառնալիքների» դեմ, սկսել է գործողություններ իրականացնել Հայաստանում, գրում է rt.com-ը: Նշվում է, որ այդ առաքելության անձնակազմը կաջակցի Երևանին կիբերսպառնալիքների, անօրինական ֆինանսական հոսքերի, ինչպես նաև արտասահմանից տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարում: Հարկ է նշել, որ նմանատիպ առաքելություններ նախկինում ստեղծվել են Ուկրաինայում և Մոլդովայում: 

Քաղաքագետ Դմիտրի Ժուրավլևի խոսքով Հայաստանում ԵՄ նոր կառույցը ուղղված կլինի Ռուսաստանի դեմ պայքարին: «Ֆորմալ առումով նրանք ցանկանում են «պաշտպանել» հայերին Ռուսաստանից եկող ենթադրյալ սպառնալիքից։ Իրականում սա նշանակում է, որ նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի վրա։ ԵՄ-ն այնտեղ ստեղծում է ազդեցության ենթակառուցվածք, ընդլայնում և բարդացնում այն։ Նրանք արդեն ազդեցություն ունեին Հայաստանում, և հիմա դրա համար մեխանիզմներ են կառուցում, որոնք, ի թիվս այլ բաների, ուղղված են այնտեղ այլ երկրների ներկայությունը կանխելուն», - բացատրել է փորձագետը rt.com-ին տված մեկնաբանության մեջ։

Նմանատիպ կարծիք ունի նաև RUDN համալսարանի ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը։ «ԵՄ կառույցները վաղուց են ներկայացված Հայաստանում քաղաքացիական հասարակության մակարդակով։ Այդ փոքր երկրում գործում են բազմաթիվ տարբեր կազմակերպություններ, մեկ շնչի հաշվով ՀԿ-ների թիվը անհավանական է։ Սա ցույց է տալիս, որ ԵՄ–ն շատ սերտորեն համագործակցում է Հայաստանի և նրա հասարակության հետ հետապնդելով մեկ պարզ նպատակ, այն է հեռացնել Երևանը Մոսկվայի աշխարհաքաղաքական, տնտեսական և առևտրային ազդեցությունից», - ընդգծել է նա հավելելով, որ  ԵՄ-ի ընդլայնվող ներկայությունը հետխորհրդային տարածքում ուղղակի սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի շահերի համար։ «Եվրոպական դրամաշնորհներն արդեն հանգեցրել են Ուկրաինայի և Բալթյան երկրների վերաձևավորմանը և ներկայումս գործում են Մոլդովայում։ Հետևաբար, չպետք է թերագնահատել այդ սպառնալիքը», - նշել է փորձագետը։

Միևնույն ժամանակ, փորձագետները կարծում են, որ Փաշինյանի ԵՄ-ին անդամակցելու ուղղությունը անխուսափելիորեն կվնասի հայկական բիզնեսին և Հայաստանի ընդհանուր տնտեսական համագործակցությանը ԵԱՏՄ-ի հետ։ «Եթե Հայաստանը օգտվի եվրոպական շուկայում արտոնություններից, Ռուսաստանը չի կարողանա թույլ տալ նրան օգտվել մեր միության երկրներում արտոնություններից, քանի որ այդ դեպքում մեր «մաքսային ցանկապատը» կխախտվի, և Հայաստանի միջոցով կհայտնվի հսկայական անցք։ Հետևաբար, եթե Երևանը պնդի որևէ արտոնության վրա եվրոպական ինտեգրման շրջանակներում, մենք ստիպված կլինենք քննարկել նրա կարգավիճակը մեր միությունում փոխելու հարցը», - եզրափակել է Ժուրավլյովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular