ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի 5 ամենաբարի նշանները

ՖՈՏՈ

168.am/Բնավորությունը մեծապես կախված է նրանից, թե կենդանակերպի որ նշանի ներկայացուցիչ է մարդը։ Չնայած մենք տարբերվում ենք միմյանցից, սակայն գոյություն ունեն ընդհանուր գծեր։ Smootrim.ru կայքը ներկայացրել է կենդանակերպի 5 ամենաբարի նշաններին։

1. Ձկներ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բնավորության հիմքում կարեկցանքի զգացումն է։ Նրանք բավական զգացմունքային են, մյուսների ապրումներն ընդունում են՝ որպես սեփական։ Ձկները բավական փափուկ բնավորություն ունեն, իհարկե, նրանց համբերությունն անսահման չէ։ Նրանք ևս կարող են բռնկուն լինել։ Սակայն հիմնականում մարդկանց նկատմամբ բարի վերաբերմունք են դրսևորում։ Նրանք ընդունում են, որ բոլոր մարդիկ կարող են թերություններ ունենալ, չեն դատում մարդկանց։

2. Խեցգետին։ Զգուշավոր են, երազկոտ։ Զգում են դիմացինի տրամադրությունը, նրանց էմոցիաները հաճախ կախված են շրջապատից։ Ջերմ, լուսավոր մարդիկ են, ում հատուկ է ամաչկոտությունն ու բարությունը, հոգատարությունը։ Կարողանում են հոգ տանել ընտանիքի անդամների նկատմամբ։

3. Աղեղնավոր։ Աղեղնավորներին հատուկ է հավատը մարդկանց նկատմամբ։ Կարծում են, որ շրջապատում բոլորն ազնիվ են և արժանի։ Համենայն դեպս, այնքան ժամանակ, քանի դեռ այդ մարդիկ չապացուցեն հակառակը։ Միշտ պատրաստ են օգնել լավ մարդկանց, արժեքավոր խորհուրդներ տալ։ Աղեղնավորների բարությունը հատկապես վառ է արտահայտվում ընկերների նկատմամբ, ովքեր կարող են միշտ և ամեն հարցում հույս դնել նրանց վրա։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են բարի լինել նույնիսկ առաջինը հանդիպած մարդու հետ և ի պատասխան ոչինչ չակնկալել։

4. Ջրհոս։ Բարյացակամ են, շփվող։ Հեշտությամբ են նոր ծանոթություններ ձեռք բերում, այդ պատճառով էլ անծանոթ մարդկանց հետ այնպես են շփվում, կարծես վաղուց են ծանոթ նրանց հետ։ Կարողանում են լեզու գտնել ցանկացած սոցիալական կարգավիճակ ունեցող մարդու հետ։ Լայն աշխարհայացք ունեն, այդ պատճառով էլ երբեք չեն մեղադրում մարդկանց նրա համար, որ նրանք չեն տեղավորվում ընդունված շրջանակների մեջ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ընկերներին օգնության են հասնում առաջին իսկ հնարավորության դեպքում։

5. Առյուծ։ Առյուծները բավական տաղանդավոր են։ Նրանք վառ անհատներ են, ովքեր փորձում են հայտնվել ուշադրության կենտրոնում, նկատելի լինել։ Որպես կանոն՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բավական խելացի են, իսկ բնավորության հիմքում մեծահոգությունն է։ Առյուծները սիրում են օգնել մյուսներին, առատաձեռն լինել։ Հալվում են, երբ հիացմունքի խոսքեր կամ հաճոյախոսություններ են լսում։ Այդ պահերին նրանց քնքշությունը կարող է հասնել գագաթնակետին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular