ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ռիգայական բալզամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լատվիա այցելողները՝ թե՛ գործուղման, թե՛ հաճույքի համար, երբեք չեն մտածում, թե ինչ գնել որպես հուշանվեր կամ նվեր ընկերների համար: Գրեթե յուրաքանչյուր այցելու տուն է տանում այնտեղի հայտնի ըմպելիքի՝ Ռիգայական բալզամի մի քանի կերամիկական շիշ։

Ընդհանուր առմամբ ընդունված է, որ Ռիգայական սև բալզամի պատմությունը սկսվել է 18-րդ դարի կեսերին շնորհիվ Եկատերինա Մեծի հիվանդության՝ կոլիկաների, իսկ ավելի ճիշտ նրա դեղագործ Կունզեի, ով բուժել է թագուհու այդ հիվանդությունը այն հատուկ բալզամով, որը ստեղծվել է 17-րդ դարի բարդ, հին բաղադրատոմսի հիման վրա: Բաղադրատոմսը ներառում էր բժշկական սպիրտ և ջուր՝ թրմված տարբեր խոտաբույսերով: Խմիչքի թնդությունը ընդամենը 18 աստիճան էր: Բարեհաճ թագուհին էլ բուժման համար Ռիգայից եկած ճարպիկ դեղագործին շնորհել է այդ դառը ըմպելիքը արտադրելու արտոնությունը, որը և շուտով հայտնվել է ռուս արդյունաբերող Սերգեյ Լելյուխինի մոտ: Նա գնել է բաղադրատոմսը Աբրահամ Կունզեից, և բիզնեսը վերելք է ապրել: 1789 թվականին այդ «դեղամիջոցի» մոտ 300,000 շիշ էր ամեն տարի Ռիգայից Ռուսաստան առաքվում, և այն վայելում էին ոչ միայն արքունիքում, այլ նաև ռուս ազնվականության տներում, իսկ մի փոքր ավելի ուշ նաև Եվրոպայում։ Հետո՝ 1847 թվականին «Ռիգայական բուսական բալզամ» արտադրելու իրավունքը անցել է Ալբերտ Վոլֆշմիդտի խմորման և ալկոհոլի գործարանին: Շնորհիվ զգալիորեն ավելի բարդ բաղադրատոմսի խմիչքը տասնյակ մեդալներ է շահել տարբեր միջազգային ցուցահանդեսներում 1860-1935 թվականներին: Այդ բաղադրատոմսը, որը ներառում էր մոտ 50 բաղադրիչ, պահվում էր որպես խիստ գաղտնի, որը հայտնի էր միայն Շրադեր եղբայրներին, ովքեր գործարանում աշխատում էին որպես արհեստավորներ: 1939 թվականին Եվրոպայում անկարգությունների պատճառով նրանք տեղափոխվել են Գերմանիա հրաժարվելով գաղտնիքը վաճառել գործարանի այն ժամանակվա սեփականատիրոջը: Հնարավոր է, որ նրանք ցանկանում էին սկսել իրենց սեփական արտադրությունը, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմը խաթարել է ամեն ինչ, և ո՛չ բաղադրատոմսի, ո՛չ էլ եղբայրների մասին այլևս լուրեր չեն եղել:

Թվում էր, թե զարմանալի բաղադրատոմսը ընդմիշտ կորած էր, բայց Ռիգայի թորման գործարանի համառ տեխնիկները շարունակում էին վերականգնել այն: Նրանց օգնել են  գործարանի մնացած աշխատողների գիտելիքները, մատակարարումների մասին տեղեկատվությունը և պատերազմից առաջ արտադրված և պահպանված բալզամի հետ համեմատելու հնարավորությունը: Ի վերջո, 1954 թվականին, խանութների դարակներում կրկին հայտնվել են սև դառը հեղուկով կերամիկական շշեր: Այսօր այդ արդեն 45 աստիճանի ալկոհոլային խմիչքը մեծ ժողովրդականություն է վայելում լատվիացիների շրջանում և արագորեն արտահանվում է այլ երկրներ։ Այն վայելում են առանձին կամ ավելացնում են բազմազան խմիչքների, կոկտեյլների և պաղպաղակների մեջ։

Ռիգայական սև բալզամը (Riga Black Balsam) ներկայացված է նաև Հայաստանում, 

այն հասանելի է SAS և Parma սուպերմարկետային ցանցերում։ Բացի այդ, երբեմն այն վաճառվում է նաև մասնավոր վաճառողների կողմից, գինը սովորաբար կազմում է մոտ 15 000–20 000 դրամ կախված տարողությունից և տարբերակից։

Нет описания фото.

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular