Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր` հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Գոռ Խ.-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։