Ռուսաստանում մեկնաբանել են Փաշինյանի ընտրական բարեփոխումները. «Հայաստանի կործանումը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀՀ խորհրդարանի կողմից երկրում մեկ տարուց ավելի չապրած անձանց ընտրական իրավունքը սահմանափակելու որոշումը վկայում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որքան հնարավոր է երկար իշխանության գլուխ մնալու ցանկության մասին: Այդ մասին gazeta.ru-ին ասել է քաղաքագետ Ռաֆայել Օրդուխանյանը:
«Ես չգիտեմ, թե ով կամ որ կենտրոնն է հորինել այս գաղափարը, բայց սա միակ միջոցն է, որով Փաշինյանը կարող է իշխանության գլուխ մնալ և իրականացնել իր նոր տերերի քաղաքականությունը: Այս դեպքում, իհարկե, մենք պետք է շատ ուշադիր հետևենք դրան», - նշել է քաղաքագետը:
Օրդուխանյանը նաև նշել է, որ վարչապետ Փաշինյանի քաղաքականությունից դժգոհ քաղաքացիները մեկնում են այլ երկրներ, ինչը մեծացնում է վարչապետի ապագա ընտրություններում հաղթելու հնարավորությունները: Նրա տեսանկյունից իրավիճակը պահանջում է շատ ավելի լայն հեռանկար: «Մենք խոսում ենք Հայաստանի որպես պետության, կործանման մասին... Հայաստանի պատմությունը գողացվել է, ապա նրա ազգային շահերն են գողացվել, ապա նրա պատմական հիշողությունն է գողացվել, իսկ հիմա, ըստ երևույթին, նրանք ուզում են գողանալ նրա բնակչությունը», - ընդգծել է Օրդուխանյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանն ընդունել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ, որոնք սահմանում են քաղաքացիների համար խորհրդարանական ընտրություններին և հանրաքվեներին քվեարկելու իրավունքի չափանիշներ։
Խորհրդարանական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք կունենան միայն այն ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին 730 օրերից առնվազն 366-ը մշտապես բնակվել են երկրում։ Այս պահանջը պետք է բավարարվի հերթական ընտրություններից 48 օր առաջ, կամ արտահերթ ընտրություններից 28 օր առաջ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am