ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերջին օրերին հանրության շրջանում կրկին ակտիվորեն շրջանառվում է տեղեկություն, թե Վարդավառին հաջորդող մեռելոցի օրը հայտարարվել է ոչ աշխատանքային։ Ընդ որում, քաղաքացիների փոխանցմամբ՝ նման պնդումներ հնչել են անգամ որոշ պետական հաստատություններում, որտեղ աշխատակիցները վստահեցրել են, թե տաղավար տոնին հաջորդող մեռելոցի օրը լինելու է հանգստյան։

Սակայն իրականությունը բոլորովին այլ է։

Գործող օրենսդրությամբ Վարդավառից հետո նշվող մեռելոցի օրը ոչ աշխատանքային չի համարվում, և այդ մասին որևէ իրավական փոփոխություն չի ընդունվել։

Հատկանշական է, որ այս ապատեղեկատվությունը նոր չէ։ Նման խոսակցություններ տարածվել էին նաև այն ժամանակ, երբ քննարկվում էին «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունները։ Այդ օրերին մի շարք հրապարակումներ ներկայացնում էին, թե Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներին հաջորդող մեռելոցները կրկին կդառնան ոչ աշխատանքային։

Սակայն Ազգային ժողովը դեռևս այդ ժամանակ պաշտոնապես հերքել էր այդ տեղեկությունները՝ ընդգծելով, որ օրինագիծը լրամշակվել է Կառավարության առաջարկներով, և մեռելոցի օրերը պահպանվել են որպես աշխատանքային։

Խոսքը վերաբերում էր պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր վերանայել մի շարք տոների և հիշատակի օրերի կարգավիճակը։ Սակայն նախագծի վերջնական տարբերակում մեռելոցին ոչ աշխատանքային կարգավիճակ տալու դրույթը տեղ չի գտել։

Ուստի քաղաքացիներին կոչ է արվում չառաջնորդվել սոցիալական ցանցերում կամ բանավոր տարածվող լուրերով և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։ Այս պահին Վարդավառին հաջորդող մեռելոցի օրը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ աշխատանքային օր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular