Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը: Այս մասին գրված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության X-ի էջում:
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է իրանական պետական լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ ներկայումս առևտրային նավերի տարանցումը Հորմուզի նեղուցով իրականացվում է բացառապես Թեհրանի կողմից հաստատված երթուղով։
«Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը», - հայտարարել են CENTCOM-ում։ Այնտեղ ընդգծել են, որ ամերիկյան զինված ուժերն ամեն կերպ աջակցում են առևտրային նավերի անվտանգ անցմանը նեղուցով։
«Մայիսի սկզբից ամերիկյան զորքերը նպաստել են ավելի քան 800 առևտրային նավերի և 380 մլն բարել հում նավթի հաջող տարանցմանը այս կենսական միջազգային առևտրային միջանցքով», - շեշտել են հրամանատարությունում։