ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թեհրանը դատապարտել է ամերիկյան վերջին հարձակումն Իրանի վրա և Պարսից ծոցի հարևաններին զգուշացրել է, որ Իրանի դեմ ագրեսիայի գործողություններում ցանկացած համագործակցություն կհամարվի հանցագործության մեղսակցություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ հայտարարությունը հուլիսի 8-ի գիշերն ԱՄՆ-ի հարվածների կապակցությամբ։

Հայտարարության մեջ նախարարությունը նշել է, որ «ահաբեկչական ամերիկյան բանակը» հուլիսի 8-ի առավոտյան հարվածել է Իրանի հարավային ափին գտնվող մոնիթորինգի և հսկողության մի քանի կենտրոնի, ինչը ՄԱԿ-ի կանոնադրության 2(4) հոդվածի և պատերազմը դադարեցնելու մասին փոխըմբռնման հուշագրի 1-ին կետի «կոպիտ խախտում է»։

Գերատեսչությունը նշել է, որ նոր հարվածները, զուգորդված հուլիսի 7-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից իրանական նավթի վաճառքի լիցենզիան չեղյալ հայտարարելու որոշման հետ, որի մասին Վաշինգտոնը պարտավորություն էր ստանձնել հուշագրի 10-րդ կետի համաձայն, ինչպես նաև «Հորմուզի նեղուցում խախտումները և Իսրայելի շարունակական ռազմական ագրեսիան ու ահաբեկչական գործողությունները Լիբանանի դեմ», հրադադարի համաձայնագրի էական մասերը դարձրել են անարդյունավետ։

Նախարարությունը «խստորեն» հիշեցրել է բոլոր կառավարություններին իրենց միջազգային իրավական պարտավորությունների մասին, մասնավորապես՝ Պարսից ծոցի հարավային ափին գտնվող հարևան երկրներին, որպեսզի նրանք «թույլ չտան ագրեսոր կողմին իրենց տարածքն ու կառույցներն օգտագործել Իրանի դեմ հարձակումների համար»։

«Իրանի դեմ ագրեսիայի հանցագործության կատարման գործում ցանկացած համագործակցություն համարժեք է հանցակցության և հանցագործությանը մասնակցության», – ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, Իրանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Վաշինգտոնի կողմից «խոստումների շարունակական խախտումը», հիշեցնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և գլխավոր քարտուղարի պատասխանատվությունը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար, և ընդգծում է, որ Իրանի զինված ուժերը, «ինչպես նրանք բազմիցս ցույց են տվել, չեն տատանվի պաշտպանել Իրանի տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը և ազգային անվտանգությունը ԱՄՆ ռազմական ագրեսիայի դեմ՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, և նաև թիրախավորելու են ագրեսիայի աղբյուրը և ծագումը»։

Օրերս Հորմուզի նեղուցում 3 նավ է թիրախավորվել, որին ի պատասխան ամերիկյան ուժերը հուլիսի 8-ի գիշերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող շուրջ 80 թիրախի։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել՝ թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան 85 ռազմական օբյեկտ։ ԱՄՆ-ն նաև չեղարկել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցների մեղմացումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular