ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը նախատեսում է վերացնել հայկական արտահանման 80%-ի վրա դրվող մաքսատուրքերը։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ով այցելել էր Երևան։ Երևան այցից առաջ ֆոն դեր Լեյենը այցելել էր նաև Ադրբեջան։ Միջազգային հարաբերությունների միջազգային ինստիտուտի ավագ գիտաշխատող Եգոր Սերգեևն է rtvi.com-ի եթերում խոսել Բրյուսելի տարածաշրջանում հնարավոր նպատակների մասին։

Նրա խոսքով Հայաստանը Եվրամիության համար նախևառաջ քաղաքական, այլ ոչ թե տնտեսական ակտիվ է։ ԵՄ-ն փորձում է Հարավային Կովկասի հետ հարաբերություններ կառուցել «իր այսպես կոչված աշխարհաքաղաքական կամ աշխարհատնտեսական զարթոնքի շրջանակներում», այսինքն ավելի նախաձեռնողական արտաքին քաղաքականության շրջանակներում, նշել է փորձագետը։ «Հարավային Կովկասը կարևոր է որոշ առումներով՝ էներգետիկ, տրանսպորտային և այլ տեսանկյուններից։ Բայց եթե խոսքը Հայաստանի մասին է, ապա, իհարկե, այստեղ, առաջին հերթին, Եվրամիությունը պետք է ցույց տա, որ ակտիվ դեր է խաղում որպես, այսպես ասած, Ռուսաստանի կողմից անընդունելի գործողություններին աջակցող գործոն», - բացատրել է Սերգեևը։

«Հայաստանիմ իշխանությունները իրենք, որոշ իմաստով, ԵՄ-ն օգտագործում են «որպես լեգիտիմացնող գործոն», - շարունակել է փորձագետը,– եթե երկիրը տնտեսական և այլ դժվարություններ է ապրում, ապա կառավարությունը կարող է ցույց տալ Բրյուսելի հետ մերձեցումը իր արդյունավետությունը ցույց տալու և իրեն «առնվազն որոշ ընտրողների աչքում» լեգիտիմացնելու համար»։

Սերգեևի կարծիքով բարդ հարց է այն, թե արդյո՞ք ԵՄ-ն կկարողանա «հանել» Հարավային Կովկասը Մոսկվայի ազդեցության ուղեծրից։ «Ես իրոք վստահ չեմ, որ Հարավային Կովկասը որպես տարածաշրջան իսկապես բացառիկ առաջնահերթություն է Եվրամիության համար։ ԵՄ-ի կողմից հայտարարված նախաձեռնություններից շատերը զուրկ են այն իրական բովանդակությունից, որը նրանք պնդում են, որ հետապնդում են։ Կան օբյեկտիվ աշխարհագրական գործոններ, և կան Հարավային Կովկասի երկրների և Ռուսաստանի միջև ոչ պաշտոնական տնտեսական կապերի գործոններ, որոնց Եվրամիության համար դժվար է ինտեգրվել։ Հավանաբար, մենք պետք է սպասենք ստատուս քվոյի որոշակի պահպանման», - հավելել է Սերգեևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular